Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 14-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1995 թեստից 1469-ը եղել է բացասական։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 6-ով, ընդհանուր՝ 170: