Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի. Սպասվում են անձրևներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 12-ին առանձին շրջաններում, 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.80C (1986 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝              14.80C (1974 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.80C

Կարդացեք նաեվ

Փոքրիկ աղջնակը անվադող է «հավաքում» սահմանի համար

Gayane Abovyan

Նաեւ այս ջոկատն էինք նախատեսում ներգրավվել Շուշիի պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

Պաշտպանության բանակը ներկայացրել է զինվորների քաջագործությունների հերթական օրինակներ

Gayane Abovyan

Մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք, մեծ կորուստներ պատճառելով հետ ենք շպրտում թշնամուն․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Այս 52 տարեկան կինը 13 անգամ արել է մի բան, ինչ շատերը չեն համարձակվի անել նույնիսկ մեկ անգամ

Gayane Abovyan

Ադրբեջանն արհեստական ձգձգում է հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները․ Արման Թաթոյան

Gayane Abovyan