Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին՝ մահացածը Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Համլետ Մելքոնյանն էր:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Հայկ Մանուկյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզանով պիտի վերջանա էս պատերազմը». կամավորներն առաջնագծից

Gayane Abovyan

Լրացուցիչ ապացույցներ են արձանագրվել․ Արման Թաթոյանը՝ Արցախում աշխատանքների մասին

Gayane Abovyan

«Նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները»

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ․ զոհ կա

Gayane Abovyan

ժողովուրդ ջան ուշադիր լսեք․․․Շատ Կարևոր լայվ․․․․ Հայաստանի 70% վստահում է ձեզ պարոն Վարչապետ.Գործի անցեք վերջ տվեք էդ թավիշին․․․

Gayane Abovyan

Անպայման հիշեք այս տարբերակը…Ահա,թէ ինչպես կարելի է ստանալ գեղեցիկ,գունագեղ և օրիգինալ հավկիթներ՝Զատիկին

Gayane Abovyan