Առողջություն

Գիտնականները երիկամների քարերը հեռացնելու նոր միջոց են առաջարկել

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս երիկամների քարերը տեղաշարժել ուլրաձայնի միջոցով: Այդ տեխնոլոգիան դեռ փորձարկել են կենդանիների վրա, սակայն գիտնականները վստահ են, որ դրա օգնությամբ հնարավոր է դուրս բերել քարերը: Նոր հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում:

Ինչպես հայտնում է Medportal-ը, երիկամների քարերը կարող են ինքնուրույն դուրս գալ տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

Կա մի քանի միջոց: Մինչեւ 2 սմ ոչ մեծ քարերը կարելի է փշրել հարվածալիքային թերապիայի միջոցով: Ավելի խոշորները սովորաբար կատետերի տեղադրում են պահանջում կամ նունյիսկ վիրահատություն: Բոլոր դեպքերում քարերի մասնիկները կարող են մնալ երիկամներում կամ միզածորանում եւ առաջացնել նորերը:

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրում են օրգանզիմից քարերի դուրսբերման հնարավորությունն ավելի մեղմ ուլտրաձայնային ալիքների  շնորհիվ:

Նախ նրանք ոչ մեծ հետազոտություն են անցկացրել մարդկանց վրա, որի ժամանակ ուլտրաձայնի շնորհիվ տեղաշարժել են ոչ մեծ քարերը՝ օգնելով դրանց դուրս գալ մեզի հետ:

Այժմ գիտնականներին նույն խումբը մշակել է ավելի հստակ մեթոդ. ուլտրաձայնային ալիքները «օղակ» են ձեւավորում քարերի շուրջ, եւ դրա շնորհիվ քարերը հրվում են առաջ:

Բուժման այդ մեթոդը դեռ փորձարկվել է 3 խոզերի վրա, որոնք փորձի ժամանակ անզգայացման վիճակում են եղել: Իրական երիկմայային քարերի փոխարեն օգտագործվել են ապակե գնդակներ, որոնք տեղադրվել են միզապարկի մեջ: Գնդակների տեղաշաժի ճշգրտությունը կազմել է 90%:

Գիտնականները նշում են, որ ապակե գնդակները տեղաշարժը կարող է ավելի հեշտ լինել, քան իրական քարերը: Սակայն նրանք վստահ են, որ այդ տեխնոլոգիան կզարգանա, եւ մոտ ապագայում հաջողությամբ կկիրառվի մարդկանց մոտ:

Կարդացեք նաեվ

Կրունկների ճաքերից ազատվելու համար ներկայացնում ենք ամենաարդյունավետ բնական միջոցները

Gayane Abovyan

Իսկ դուք գիտեի՞ք, որ սուրճի չարաշահումը վտանգ կարող է ներկայացնել տեսողության համար․․․

Gayane Abovyan

Ինչպե՞ս հասկանալ վարակվել եք կորոնավիրուսով, թե ոչ․ Եթե ունեցել եք այսպիսի զգացողություն, ուրեմն վարակվել եք

Gayane Abovyan

Սերկևիլի զարմանալի օգտակար հատկությունները՝ տարբեր հիվանդությունների դեպքում. Ո՞ւմ է հակացուցված այս միրգը

Gayane Abovyan

Պտուղ, որը վերացնում է անքնությունը և մի քանի րոպե անց խթանում է ուղեղի աշխատանքը

Gayane Abovyan

Բժիշկները նախազգուշացնում են կանանց. դադարեցրեք լոգանքի ճիլոպների օգտագործումը, միայն իմանաք, թե ինչ վնաս կարող են դրանք տալ, անմիջապես դեն կնետեք

Gayane Abovyan