Հասարակություն

Ամուսինս ասում է, որ սիրում է ինձ և կյանքն առանց ինձ չի պատկերացնում, սակայն մենք ապրում ենք բացառապես իմ հաշվին

1,5 տարի առաջ եմ ամուսնացել: Մինչ այդ հանդիպել ենք մոտ կես տարի: Թվում էր, թե մեր ամուսնությունը պիտի լինի անթերի: Մեր բոլոր ընկերներն ու կոլեգաները նախանձում են ինձ՝ տեսնելով, թե ինչպես է ամուսինս վերաբերվում ինձ. տանում է աշխատանքի և բերում տուն, սեր է խոստովանում, շռայլում է հաճոյախոսությունները, միշտ փորձում է ինչ-որ հաճելի բան անել: Ես սիրում և գնահատում եմ ամուսնուս, սակայն արդեն հոգնել եմ ողջ ֆինանսական պատասխանատվությունն ինձ վրա կրելուց:

Ապրում ենք իմ տանը, իմ աշխատավարձով: Ամուսինս բնակարան ունի, այն գնել է հիփոթեքով, սակայն հիմա իր ամբողջ աշխատած գումարով մարում է վարկը:  Չի համաձայնվում գոնե վարձով տալ տունը, վախենում է, որ ամեն ինչ կփչացնեն:

Նա ասում է, որ ինձ համար պատրաստ է ամեն ինչի, սակայն նա չի կարողանում կատարել ամենափոքր խնդրանքս՝ իր վրա վերցնել մեր ընդհանուր ծախսերի մի մասը: Նա միշտ ունի հարգելի պատճառ. աշխատում է, որ կահավորի մեր «ապագա անկյունը»:

Ստացվում է, որ ես ստիպված եմ տարիներ շարունակ ապահովել նրան, կերակրել, վճարել կոմունալները և սպասել, թե նա երբ է ավարտելու վերանորոգումը և ինձ տանելու իր տուն: Իսկ վերջերս նա վեճ սարքեց նրա համար, որ ես հրաժարվել եմ ինձ առաջարկված լրացուցիչ աշխատանքից: Նա գոռում և ասում էր, որ չեմ ուզում օգնել նրան մեր ապագա տունը կարգավորելու հարցում:

Ծնողներս ամուսնուս չեն սիրում, նրան համարում են ձրիակեր: Չեմ ուզում համաձայնվել նրանց հետ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ նրանք իրավացի են: Շատ եմ սիրում ամուսնուս, բայց արդեն թևաթափ եմ լինում, քանի որ գիտակցում եմ, որ նա ինձ շահագործում է:

Կարդացեք նաեվ

Ամբողջ ազգով խնդրում ենք Տեր Աստված, պահիր և պահպանիր բանակն Հայոց

Gayane Abovyan

«Ինչու եմ այսպես ջերմեռանդ պաշտպանում վարչապետին։Այդ հացը չէիք տա,եթե…». Լյովա Եղիազարյանը անկեղծանում է.

Gayane Abovyan

Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ․ վարչապետ

Gayane Abovyan

Սոլովյովի հաղորդման եթերում ասել են, թե զանգել եմ Սեմյոն Պեգովին և պահանջել, որ հեռանա Արցախից․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

Գևորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի. Ալեն Սիմոնյան․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Gayane Abovyan

Ռուս զինվորականները հրադադարի ռեժիմի արդյունավետ վերահսկում են իրականացնում. Պուտին

Gayane Abovyan