Հասարակություն

Զորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ավտովթար էր տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։ Ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկվածները զորացրված զինծառայողներն են, որոնք 2 տարի հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց հետո տուն էին վերադառնում։ Վթարի հետևանքով զորացրված զինծառայողներ 20-ամյա Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացել են տարբեր մարմնական ծանր վնասվածքներ և տեղափոխվել են Արցախի հանրապետական հիվանդանոց։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց հիվանդանոցից տեղեկանալ երիտասարդների առողջական վիճակի մասին, սակայն այստեղից փոխանցեցին, որ իրավասություն չունեն նման տեղեկություն հայտնել։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին իրար էին բախվել Ասկերան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Բ. Դ.-ի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ա. Բ.-ն ու 2000թ.ծնված Վ. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն», իսկ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Հ. Ս.-ն տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն» ավտոմեքենայի կողմից հանդիպակաց գոտի դուրս գալը:

Կարդացեք նաեվ

Այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.Մելանյա Թրամփին (ԱՄՆ),Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)…

Gayane Abovyan

Ունենք կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, գրանցվել է մահվան 8 դեպք

Gayane Abovyan

Սենսացիոն՝ Նոստրադամուսի բացառիկ կանխատեսումները Հայաստանի և Ռուս-Թուրքական համատեղ պատերազմի մասին

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 5 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Կրկին հիշեցնում եմ. շուրջբոլորդ դավաճաններ են. Քայլ արա՛, քանզի… Զոյա Թադևոսյանի կարևոր կոչը ՆԻկոլին

Gayane Abovyan

«Հայրենիքի հզոր շնչառությունը». լուսանկարներ՝ առաջնագծի զինվորներից

Gayane Abovyan