Ժամանց

Աստղագուշակ․ հուլիսի 11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաճելի անակնկալներ, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ ու նորություններ կբերի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու հաջողության հույս կնվիրեն: Օրը բարենպաստ է համախոհների, ընկերների հետ շփվելու համար, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Կարող եք փոխանակվել գաղափարներով, կիսվել փորձով. այդ ամենը շատ օգտակար կլինի:

Հնարավոր են ոչ մեծ, բայց ժամանակին դրամական մուտքեր: Ստացած գումարը չեք շտապի ծախսել և ճիշտ կվարվեք, քանի որ շուտով դրան արժանի կիրառում կգտնվի: Օրվա երկրորդ կեսը հիանալի է անպիտանից ազատվելու, կյանքն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք չէ շտապել: Որքան էլ ուզենաք արագ ստանալ ուզածը, անհրաժեշտ է շատ զգույշ գործել, մտածել ամեն քայլն ու կշռադատել յուրաքանչյուր որոշումը: Արժե լսել հին ծանոթների ու հուսալի ընկերների խորհուրդները. այդպես սխալներից խուսափելն ավելի հեշտ կլինի: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Գումարի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, բայց հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները: Դուք կփորձեք լսել շրջապատողների կարծիքը, հեշտությամբ զիջումների կգնաք, եթե դրա կարիքը լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա մեծ ժամանակ կխլի: Այդ գործը ձեր սրտով չի լինի, բայց ուրիշին հանձնարարել չեք կարողանա, այնպես որ՝ հաշտվեք դրա հետ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին. հաճախ հենց դրանք կարևոր դեր կխաղան: Գործընկերների հետ շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն. օգտակար կլինի կապերը սահմանափակելը:

Օրվա երկրորդ կեսին կարող եք անցնել սեփական պլանների իրագործմանը: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ, սիրելիի հետ հաճելի շփումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Այն հեշտ հաղթանակներ չի խոստանում, բայց թույլ կտա շատ բանի հասնել: Կարևոր կլինեն նպատակասլացությունն ու հաստատակամությունը: Աշխատեք սկսած բոլոր գործերն ավարտին հասցնել. դա ձեր ապագա հաջողությունների գրավականը կդառնա: Հավանական են օգտակար ծանոթություններ: Այսօր կհանդիպեք մարդկանց, որոնցից շատ բան կսովորեք:

Գումարի հետ զգույշ եղեք ու խուսափեք զուր ծախսերից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում շատ թեթևամիտ կլինեք, իսկ դա վարակիչ կլինի: Ինչ-որ բան գնելուց առաջ մի քանի անգամ մտածեք՝ արդյոք դա անհրաժեշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթև ու բարենպաստ օր է: Արագ կհասնեք նրան, ինչին ձգտում եք, սխալներ չեք անի, այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: Հնարավոր են անսպասելի գրավիչ առաջարկներ: Դրանց համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:

Հավանական են հաջող զուգադիպություններ, պատահականություններ, որոնց շնորհիվ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, կլուծվեն խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Չի բացառվում՝ որոշակիություն մտցնեք ապագայի պլաններում, ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լուրջ որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դուք դրանք կհաղթահարեք: Հնարամտության կարիք կլինի: Ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղին փնտրել. ուրիշի փորձն անօգուտ կլինի, խորհուրդներն էլ միայն կշեղեն: Բացի այդ, շրջապատողները հաճախ պարզապես չեն հասկանա, թե ինչ խնդիրների եք բախվել, այնպես որ՝ չեն կարողանա հուշել՝ ինչ անել: Սկզբում կհուզվեք ու ապրումներ կունենաք, իսկ հետո կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Հաճելի կլինեն ընկերական հանդիպումները, հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կենսական պոտենցիալը բարձր է, գերհոգնածությունից կարող եք չվախենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավականին լարված կդասավորվի: Մտերիմների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը երբեմն հեշտ չի լինի: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բայց ոչ առանց ջանքերի: Պետք կգա հին փորձը: Ինչքան հաճախ հիշեք այն խնդիրների մասին, որոնք արդեն հասցրել եք լուծել, այնքան հեշտ կլինի նորերից գլուխ հանելը: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը:

Օգտակար կլինեն սպորտով զբաղվելն ու ֆիզիկական աշխատանքը: Դրանք ձեզ կօգնեն ավելի առույգ զգալ ու լավատեսորեն տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Հանդիպումներն այդ հատվածի համար պլանավորեք. դրանք հաջող կանցնեն: Կարող եք պլաններ կառուցել ու քննարկել, ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համատեղ գործերի մասին: Հիմա ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում նախկինում չէիք հասկանում:

Օրվա երկրորդ կեսն անսպասելի իրադարձություններ կբերի, կստիպի ոտքի վրա փոխել պլանները: Սկզբում դա ձեզ կվշտացնի, բայց հետո կգտնեք իրադարձությունների նման զարգացումից օգուտ քաղելու ձևը: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դրանք գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ կդնեն, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Ստիպված եք լինելու հիշել հին խնդիրների մասին, վերադառնալ անավարտ գործերին, զբաղվել նրանով, ինչ հոգեհարազատ չէ: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունն ու անպայման կստանաք այն: Մի վախեցեք պատմել ձեր ապրումների մասին. ձեզ ճիշտ կհասկանան:

Ընտանեկան խնդիրները լուծելու, հարազատների հետ հարաբերությունները հարթելու, կոնֆլիկտներին ու տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի: Ուղևորությունները հաջող չեն դասավորվի, ավելի հոգնեցուցիչ ու երկար կլինեն, քան կուզենայիք: Եթե ճամփա գնալն անհրաժեշտություն է, աշխատեք լավ ուղեկիցներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատ չի դասավորվի, եթե զգույշ ու խելամիտ լինեք: Ձեր մեջ ուժ գտեք գայթակղություններին դիմակայելու համար ու շատ բան ռիսկի մի ենթարկեք: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր պրովոկացիայի են ենթարկում ձեզ, քննադատում են, խանգարում են կշռադատված որոշումներ ընդունել: Հիմա ձեզ խելամիտ ու շրջահայաց համախոհներ են պետք:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք տհաճությամբ զիջումների կգնաք, իսկ դա կփչացնի հարաբերությունները: Չարժե կարևոր որոշումներ ընդունել, որոնց հետևանքները կարևոր են լինելու և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների համար բարենպաստ օր է. լավ կանցնեն և՛ պլանավորած, և՛ պատահական հանդիպումները: Հնարավոր են անակնկալներ, նվերներ ու դրամական մուտքեր, կուրախացնեն հին ծանոթներին վերաբերող նորությունները: Հետաքրքիր աշխատանքային առաջադրանքներ կունենաք: Դրանց վրա աշխատելով՝ ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կցուցադրեք ձեր տաղանդներն ու կարողությունները. շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:

Հաջողությամբ կլուծեք ուրիշների խնդիրները, ձեր խնդիրներից էլ վատ գլուխ չեք հանի: Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Նշանակալի ծախսերի կարիք կլինի. հաճախ այդ ծախսերը կապված կլինեն տան կահավորման հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ պատահի, հանգստություն պահպանեք: Հավանական են տհաճություններ ու փոքրիկ թյուրիմացություններ, մտերիմների հետ շփումներն էլ հեշտությամբ չեն տրվի, բայց հուզվել ու վշտանալ պետք չէ. լուրջ խնդիրներ չեն ծագի: Կարևոր որոշումներն աշխատեք ինքնուրույն ընդունել, մի սպասեք շրջապատողների հավանությանը:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տնային գործերի համար: Կարող եք զբաղվել տան կահավորմամբ, իրեր գնել, որոնք պիտանի կլինեն և՛ ձեր, և՛ մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Կարդացեք նաեվ

Ցանկության ծառ․ Ընտրեք պտուղներից մեկը և իմացեք, թե երբ և կիրականանա՞ արդյոք Ձեր երազանքը

Gayane Abovyan

Ընտրեք քարտը և տեսեք թե ինչ է ձեզ ապագայում սպասում

Gayane Abovyan

Ընտրեք ուշադրության խորհրդանիշ զանգը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը

Gayane Abovyan

Կենդանակերպի ամենահմայիչ նշանները

Gayane Abovyan

Համաստեղության 7 նշան, որոնք երբեք չեն ների

Gayane Abovyan

22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին

Gayane Abovyan