Առողջություն

Կաղամբով դիետա

Այս սննդակարգի հիմքում թթու կաղամբն է` բացառիկ մթերք, որը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի: Այն բարձրացնում է սթրեսակայունությունը, բարելավում է մարսողությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, նպաստում է հյուսվածքների երիտասարդացմանը, կարգավորում է ճարպային փոխանակումը, նպաստում է օրգանիզմից խոլեստերինը և թունանյութերը դուրս բերելուն, ամրապնդում է մկանները և բարձրացնում է իմունիտետը:

Նախաճաշ (առաջարկված տարբերակներից մեկը):

ա) Վարսակի շիլա, 250 գ միրգ, մեկ բաժակ ոչ քաղցր յոգուրտ:

բ) Մի կտոր հաց խոշոր աղացած ալյուրից, մի կտոր խաշած միս, թթու կաղամբի աղաջուր:

Ճաշ.

Թթու կաղամբով յուղաբլիթ, որը պատրաստված է հետևյալ բաղադրատոմսով. 1 քերած կարտոֆիլը,  2 ճ. գդալ թթու կաղամբը և 1 ձուն խառնել, յուղաբլիթ ձևավորել և թխել: Լրացնել թթու կաղամբով աղցանով 1 խնձորի և 1 գազարի հետ:

Ընթրիք (1-ն առաջարկված տարբերակներից):

ա) Թթու կաղամբ, որը շոգեխաշվել է ձկան և բազուկի հետ:

բ) Թթու կաղամբով սուպ 2 կարտոֆիլի և կանաչեղենի հետ:

Եթե սննդի ընդունման ընդմիջումներին քաղցի զգացում է առաջանում, թույլատրվում է էլի կաղամբ ուտել: Եվ մի մոռացեք շատ ջուր խմել: Եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, 3 օրում  3 կգ կկորցնեք: Սննդակարգը հակացուցված է երիկամների հիվանդության դեպքում:

Կարդացեք նաեվ

Մի թափեք գազարի․ Դրանք ավելի օգտակար են քան հենց ինքը գազարը

Gayane Abovyan

Ուտելուց անմիջապես հետո ատամները մաքրելը վնասակար է

Gayane Abovyan

Սոդան կոսմետիկ նպատակներով կիրառելու բազմաթիվ գաղտնիքներ

Gayane Abovyan

Այս սխտորով բաղադրատոմսով ընդшմենը 7 օրվա ընթացքում կազատվեք կնճիռներից և պզուկներից

Gayane Abovyan

Ալոե Վերան՝ մաշկային խնդիրների հզոր լուծում. իսկական դարման դեմքի համար

Gayane Abovyan

Պարզվում է՝ այս բույսը անհավանական բուժիչ հատկություններ ունի. ես գրեթե հուսահատվել էի, բայց երբ իմացա դրա մասին…

Gayane Abovyan