Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1888 թեստից 1399-ը եղել է բացասական։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր՝ 180: