Ժամանց

Ընտրեք ձեր սիրելի սուրճն ու կարդացեք, թե ինչ է այն վկայում ձեր մասին

Marketium.ru-ն գրում է, որ շատերն իրենց առավոտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Բայց քչերը գիտեն այն մասին, որ սուրճի նախընտրությունը կարող է վկայել բնավորության որոշակի առանձնահատկությունների մասին։ Ընտրեք ձեր սիրելի սուրճն ու կարդացեք բնավորության նկարագիրը։

Էսպրեսո։ Սուրճի այս տեսակը սիրում են այն մարդիկ, ում լիդերի հատկություններ են բնորոշ, ովքեր նույն ոգևորությամբ աշխատում են ու հանգստանում։ Հաճախ կոլեգաներին ավելի պակաս խելացի ու աշխատասեր են համարում և երբեմն իրավացի են։

Կրկնակի էսպրեսո։ Այս ըմպելիքին նախապատվություն են տալիս պրակտիկ ու պրագմատիկ մարդիկ, ում համար յուրաքանչյուր խնդրի լուծումը տրամաբանական է։ Վստահ գնում են դեպի իրենց նպատակի իրականացում՝ առանց ուժերը խնայելու։ Նրանք հրաշալի կատարողներ են, ղեկավարները գնահատում են նրանց։

Լատե։ Սուրճի այս տեսակն ընտրում են նուրբ մարդիկ, ովքեր հաճախ ընդունակ չեն բարդ, կյանքի համար կարևոր որոշումների կայացման։ Նրանք հակված չեն վերլուծության, հաճախ են երևակայության գիրկն ընկնում։ Այս մարդկանց հետ հարմար է, հաճելի։

Կապուչինո։ Կապուչինոյի սիրահարները բարդ մարդիկ են։ Նրանք ոճի հրաշալի զգացում ունեն, սիրում են կարգուկանոն, կազմակերպվածություն։ Ամենօրյա դժվարությունների դեմ նրանց գլխավոր զենքը հումորն է, իսկ շփվելու, լսելու կարողությունները նրանց դարձնում են հրաշալի ընկեր։

Ֆրապուչինո։ Նախաձեռնողականություն, ինքնաբերականություն, այսօրվա օրը վայելելու կարողություն… ահա սուրճի այս տեսակի սիրահարներին բնորոշ հատկությունները։ Նրանք ապրում են այս պահին և շատ քիչ բան են ծրագրում։

Սառը սուրճ։ Սառույցով սուրճ ընտրում են նպատակասլաց, եռանդուն մարդիկ, ովքեր երբեք չեն վախենում պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար։ Նրանցից երբեք չեք կարող սպասել զգացմունքների բուռն արտահայտության. բոլոր էմոցիաները վերահսկվում են, և միայն նրանց է հայտնի, թե ինչ է թաքնված այդ սառնասրտության ետևում։

Դասական սև սուրճ։ Սուրճի այս տեսակն ընտրում են մինիմալիստները. վառ կերպարի փոխարեն՝ նրանք նախապատվություն են տալիս դասականին։ Այս անձինք չեն սիրում աղմուկ, քաոս, հակված են բնավորության հաճախակի փոփոխությունների, միևնույն ժամանակ՝ անկեղծ են, մաքուր, ինչի հետևանքով ձգում են մարդկանց։

Կաթով քաղցր սուրճ։ Կաթն ու շաքարն ընտրում են արտասովոր մարդիկ, ում բնավորության տարբերակիչ հատկությունն անձի երկվությունն է։ Նրանք մի կողմից՝ հավասարակշռված են ու կազմակերպված, մյուս կողմից՝ կարող են ուրախանալ, գնալ ցանկացած խենթության՝ նոր տպավորություններ ստանալու համար։

Կարդացեք նաեվ

Ընտրեք խնձերը և տեսեք թե ինչպես են ձեզ տեսնում ուրիշները

Gayane Abovyan

9 պատճառ, թե ինչու են Խեցգետիններն ամենալավը․ նրանց չսիրելն ուղղակի անհնար բան է

Gayane Abovyan

Ընտրեք դռներից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում ձեզ համար

Gayane Abovyan

Թեստ: Ո՞վ ես առաջին հայացքից:

Gayane Abovyan

Պարզ թեստ որը կպատմի այն մասին թե ինչ սպասել մոտ ապագայում Ինչ բառ տեսաք առաջինը

Gayane Abovyan

Ընտրեք մանդալան և պարզեք թե ինչ է սպասվում Ձեզ այս ամսվա ընթացքում

Gayane Abovyan