Հասարակություն

Տեսնելով մեր նվերը երեխային՝ եղբորս կինն ասաց․ Ինքդ կեր

Հիշում եմ՝ես ու եղբայրս ինչպես էինք մանուկ հասակում սպասում Նոր տարուն։Աշխատավայրում բոլոր նրանց,ովքեր երեխա ունեին, նվերներ էին տալիս։ Մենք մինչև հիմա հիշում ենք դրա պարունակությունը։ Տուփերի մեջ կային ոչ միայն շոկոլադե կոնֆետներ,ինչպես որ հիմա է,այլև մրգեր Հիմնականում մանդարին, նարինջ և խնձոր։ Ինձ մոտ մինչև հիմա մանդարինների բույրն ասոցացվում է Ամանորի հետ։ Եվ արդեն չեմ պատկերացնում ընտանեկան տոնն առանց այդ մրգի։

Այժմ խանութները լի են տարատեսակ քաղցրեղենով, ինչ ցանկանաս՝ կգտնես, միայն թե գումար ունեցիր։ Մարդիկ հիմնականում կոնֆետներ են գնում՝ Ամանորին հյուր գնալիս երեխաներին տանելու համար։ Իսկ ես փոքրիկ տուփեր եմ պատրաստում և բացի քաղցրից նաև մրգեր և ընկուզեղեն եմ ավելացնում։

Նոր տարուն, երբ պիտի գնայինք եղբորս տուն, նմանատիպ նվեր պատրաստեցի։ Եղբորս 3 ամյա տղան փայլում էր ուրախությունից․․․Իսկ ահա հարսս․․․ Նա ուղիղ դեմքիս հայտնեց իր ողջ դժգոհությունն այն առիթով, որ լավ շոկոլադի փոխարեն շատ միրգ եմ դրել։

Ես փորձեցի հարսիս բացատրել,որ Ամանորը մանդարինի բույր ունի։ Երբ սենյակում տարածվում է հոտը, արդեն զգում ես տոնական շունչը։Պատմեցի, որ եղբայրս՝ նրա ամուսիսնը, մանդարինները կախում էր տոնածառին՝ խաղալիքների փոխարեն։ Եղբայրս էլ սկսեց ինձ հետ հիշել մեր մանկությունը և ասաց, որ ցանկանում է, որ իր երեխան էլ տածի այն կախարդական զգացմունքները,որն ինքն է ունեցել ժամանակին։

Բայց հարսս ուղղակի դժգոհ դեմքով նստեց ամբողջ երեկո։Չգիտեմ,նա ինչ էր ակնկալում։ Մի քանի օր անց զանգեց եղբայրս և ներողություն խնդրեց կնոջ պահվածքի համար՝ ասելով, որ նա ամեն հարցում է փնփնթան և դժգոհ։

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, 10 մահ

Gayane Abovyan

Ահասարսուռ դեպք․Մետրոյի «Բարեկամություն» կայարանում կինը երկաթե ձողով խփել է տղամարդու գլխին, սպանել նրան

Gayane Abovyan

Խոհանոցային սպասքի չանցնող, այրված յուղի հետքերը վերացնելու պարզ ու մատչելի միջոց. Սա իսկական գտածո է

Gayane Abovyan

Այս մասին նոր գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին. Արարատ Միրզոյան

Gayane Abovyan

Ներկայացել է ադրբեջանցի`անհետ կորածների մասին տեղեկություն տալու դիմաց պահանջելով մերկ լուսանկարներ

Gayane Abovyan

Այ փչացած մի հատ զինվոր ցույց տուր, որը իմ մասին վատ բան կասի. Դոգը Օքսանային

Gayane Abovyan