Ժամանց

Ինչպե՞ս են զայրանում աստղակերպի նշանները

Գաղտնիք չէ, որ աստղակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության գծերը տարբեր են։ Նրանք ունեն տարբեր վախեր, հոգսեր, տաղանդներ և ճաշակ։ Սակայն ի՞նչ գիտենք նրանց վարքի մասին բարկացած ժամանակ։ Այսպիսով ինչպիսի՞ն են աստղակերպի նշանները բարկացած ժամանակ.

Խոյեր

Խոյերը բարկացած ժամանակ դառնում են ագրեսիվ և քմահաճ։ Նրանց հարկավոր է անձնական տարածություն, հակառակ դեպքում նրանք բավականին հաճախ են տեսարաններ կսարքեն։

Ցուլեր

Ցուլերը բարկացած ժամանակ դառնում են ավելի համառ, քան սովորական դեպքերում։ Նրանք երբեք հետ չեն կանգնի իրենց կարծիքից, այդ պատճառով վեճը կարող է շատ երկար շարունակվել։

Երկվորյակներ

Զայրույթի պահերին երկվորյակների բանականությունը մթագնում է։ Նրանք կարող են երկու վարգաքիծ դրսևորել բարկացած ժամանակ` սառնություն և բղավոց։ Դուք երբեք չեք իմանա, թե ինչպես կպահեն երկվորյակները հաջորդ անգամ։

Խեցգետին

Խեցգետինները չափազանց էմոցիոնալ են, այդ պատճառով նրանց զայրույթը կարող է արատավոր դառնալ։ Նրանք դառնում են պասիվ-ագրեսիվ և վատատես, այդ պատճառով Խեցգետինների հետ դժվար է հաշտվել։

Առյուծ

Զայրացած առյուծների հետ անհավանական բարդ է զրուցել։ Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ վարք կդրսևորեն։ Առյուծները գրեթե երբեք չունեն սեփական մեղքի զգացում, իսկ նրանց խառնվածքը հաճախ հանգեցնում է ստորության դրսևորումների։

Կույս

Կույսերը բարկացած ժամանակ կամ փորձում են հանգստանալ կամ դառնում են չափազանց էմոցիոնալ։ Կույսերը չափազանց շատ են անհանգստանում երկրորդ կողմի փաստարկների կապակցությամբ։

Կշեռքներ

Կշեռքները բավականին անվճռական են զայրույթի պահին։ Նրանք մեկ ուզում են ամեն ինչ ասել, արտահայտվել, մեկ` հակառակը` ուզում են մոռանալ ամեն ինչ և ոչ մեկի հետ չխոսել։

Կարիճներ

Զայրացած ժամանակ նրանք գրոհում են։ Նրանց թվում է, թե դիմացինն էլ է հարձակվում, այդ պատճառով կարիճները միանգամից սկսում են դրսևորել հզոր էմոցիոնալ դիմակայություն։

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն սիրում երկար զայրացած մնալ, այդ պատճառով նրանք փորձում են լուծել կոնֆլիկտը «հիմա և այստեղ»։ Ուժեղ զայրույթի պահին նրանք լցվում են ցասումով։

Այծեղջյուր

Այծեղջյուրները սկզբում երկար ժխտում են, որ բարկացած են, իսկ հետո նեղանում են և չեն ցանկանում ոչ մեկի հետ խոսել։ Բարկացած ժամանակ այծեղջյուրները կարող են իրենց վեր դասել և խոսել բարձրից։

Ջրհոս

Ջրհոսներն ատում են խոցելիության զգացողությունը։ Այդ իսկ պատճառով նրանց բարկությունը վերածվում է իսկական ցասումի։ Ջրհոսները դուրս են շփում այն մյուսների վրա և չեն էլ մտածում, թե ինչպես դա կանդրադառնա։

Ձկներ

Քանի որ ձկները սիրում են իրենք իրենց խղճալ, ապա բարկության պահին սկսում են «լողանալ» սեփական չարչարանքների մեջ։ Բարկությունից հետո նրանք դադարում են վստահել նրանց, ովքեր իրենց բարկացրել են։

Կարդացեք նաեվ

ԹԵՍՏ. ընտրեք սրտերից մեկը և իմացեք՝ անցյալ կյանքի որ սխալներն են կապված ձեր ներկա անձնական կյանքի հետ

Gayane Abovyan

Ընտրեք կողպեքներից մեկը և իմացեք ձեր բնութագիրը 98% ճշգրտությամբ

Gayane Abovyan

Արևոտ թեստ, որի միջոցով կբացահայտեք ինքներդ ձեզ. ընտրե՛ք արևը

Gayane Abovyan

ԹԵՍՏ․ Ընտրեք պատկերներից մեկը և իմացեք մոտակա օրերի համար վերին ուժերի կողմից ձեզ ուղղված հաղորդագրությունը

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշաններ, որոնց կյանքը կսկսի փոխվել 2020 թվականի հուլիս ամսից

Gayane Abovyan

3 ամենաիդեալական կանայք ըստ Կենդանակերպի նշանի: Այս կանանց հետ արժե ամուսնանալ

Gayane Abovyan