Խոհանոց

Իմամ բայալդի

«Իմամը խելագարվել է», «Իմամը ապշել է», «Իմամը կորցրել է իրեն». այսպես են թարգմանում այս ուտեստի անվանումը։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունենում այս համեղ ու գեղեցիկ ուտեստի արդյունքում: Այսպես է պատմում հին արաբական լեգենդը:

Իմամ բայլդին լցոնված սմբուկներ են: Այն կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ որպես խորտիկ: Սառը նույնիսկ ավելի համեղ է. բոլոր հյութերն ու համերը սառչելիս միաձուլվում են:

Բաղադրիչները.

• Սմբուկ՝ 2 հատ
• Սոխ ՝ 2 գլուխ
• Բուլղարական պղպեղ՝ 2 հատ
• Լոլիկ՝ 3 հատ:
• Մաղադանոս՝ 1 կապ
• Բուսական յուղ՝ 70 մլ
• Աղ՝ ըստ ճաշակի
•Սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
• Սխտոր՝ 5-10 պճեղ:

Պատրաստման ժամանակը’ 60 րոպե։

Պատրաստման եղանակը․

600x580

Սմբուկի մեջ խորը գրպաններ ենք փերում: Շերտավոր կլպում ենք կեղևը։ Առատորեն աղ ենք անում ներսից և դուրս և թողնում կես կամ մեկ ժամ ՝ դառնությունն անցնելու համար:

600x580

Այնուհետև հոսող ջրի տակ լվանում ենք սմբուկները, սրբում և տապակում բուսական յուղի մեջ՝ բոլոր կողմերից:

600x580

Կտրատում ենք սոխը և սխտորն ու թեթև տապակում բուսական յուղի մեջ:

600x580

Լոլիկը, կեղևազրկում ենք և կտրատում։

600x580

Քառակուսիներով կտրտում ենք բուլղարական պղպեղը, տապակում մինչև կիսաեփ լինելը: Այնուհետև վրան ավելացնում ենք կեղևահան ու կտրատած լոլիկը և տապակում ևս մի քանի րոպե:

600x580

Խառնում ենք սոխը, սխտորը, պղպեղը, լոլիկը և կտրատած կանաչին: Աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի:

600x580

Ստացված խառնուրդի կեսը լցում ենք սմբուկի գրպաների մեջ: Լցոնի մնացած մասով պատում ենք ջերմակայուն տարայի հատակը, վերևից շարում լցոնած սմբուկները, ծածկում կափարիչով կամ նրբաթիթեղով և 30-40 րոպե եփում նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Բարի ախորժակ։

600x580

Կարդացեք նաեվ

Երբևէ փորձե՞լ եք հավի միսը գարեջրով. Անմահական համ ունեցող բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին

Gayane Abovyan

Ելակի մուրաբա՝ ինչպես պատրաստել

Gayane Abovyan

Դուք չեք պատկերացնի, թե որքան համեղ կարող է լինել այս ուտեստը. Ամենահամեղ ֆոկաչոն, որ կպատրաստեք ինքներդ

Gayane Abovyan

Բուսական, շոգեխաշած, թեթեւ և առողջարար ուտեստ, որ կգոհացնի ձեզ

Gayane Abovyan

Հավի կոտլետներ՝ ֆրանսիական ձևով

Gayane Abovyan

Կարտոֆիլով 4 շատ համեղ ուտեստ, որ հաստատ չեք փորձել

Gayane Abovyan