Հասարակություն

Հասկի շունը փրկել է երեխային Վրաստանի ամենաթունավոր օձից

Հասկի ցեղատեսակի շունը Վրաստանում ամենաթունավոր օձի`գյուրզայի խայթոցից փրկել է 5 տարեկան երեխայի, բայց նա ինքն էլ լուրջ վնասվել է: Միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Տաբահմելա ավանում (Քվեմո Քարթլիի շրջան):

Շան հերոսության մասին տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիտորինգի գործակալության ղեկավար Վախթանգ Լոմջարիան:

«Պատկերացրեք Տաբահմելայի մի բակ, որտեղ ծնողները մտածում են, թե իրենց հնգամյա երեխան անվտանգ է շան հետ: Նրանք խաղում են, ուրախանում և հանկարծ շունը սկսում է բարձրաձայն հաչել: Նա կռվում է ինչ-որ մեկի հետ, և այդ մեկը Վրաստանում ամենավտանգավոր օձն է՝ գյուրզան, որը, ի զարմանս մեզ, որոշել էր «զբոսնել» հով քաղաքում: Ցավոք, օձը հասցրել էր խայթել շանը», – գրել է Լոմջարիան իր ֆեյսբուքյան էջում:Նրա խոսքով՝ ընտանիքը շանը տարել է կլինիկա և, չնայած ծանր վիճակին, նրան փրկել են: 

Կարդացեք նաեվ

Իրականում վիճակը չափազանց բարդ է. Ոստիկանությունն արձագանքել է Արսեն Բաբայանի գրառմանը

Gayane Abovyan

Հրապարակում զորքով ինչի՞ համար եք հավաքվում․ օգնեք՝ մեր էրեխեքին գտնենք

Gayane Abovyan

Ռուսական «Առաջին ալիքի» լրագրողները բացահայտ ծաղրում են Ալեն Սիմոնյանին

Gayane Abovyan

ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ ԱՐԱ․ Հզոր լայվ Ավստրալիայից

Gayane Abovyan

Անահիտ Բախշյանի ջախջախիչ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին

Gayane Abovyan

Արցախի ոստիկանները հիշատակի տուրք են մատուցել զոհված գործընկերներին

Gayane Abovyan