Խոհանոց

Այժմ պատրաստում ենք ձմերուկի մուրաբա. Ահա բաղադրատոմսը…

Մուրաբա՝ պատրաստված ձմերուկի կեղևից.

Բաղադրիչներ

  • Ձմերուկի կեղև – 1 կգ
  • Շաքարավազ – 1.5 կգ
  • Ջուր – 500 մլ
  • Կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձմերուկի կեղևը մաքրել վերին շերտից և թողնել միայն սպիտակ մասը: Կեղևի սպիտակ շերտը կտրատել 2-3 սմ հաստությամբ կտորների:

Կտրատված կեղևի վրա ջուր լցնել և եփել 5-10 րոպե, որից հետո լցնել մաղի մեջ և սառեցնել:
Շաքարավազի վրա ջուր լցնել, խառնել, հասցնել եռման: Երբ շաքարավազը լրիվ հալչի, ավելացնել կիտրոնի կեղև կամ կիտրոնի հյութ:

Ձմերուկի կտորները լցնել օշարակի մեջ և եփել 20-30 րոպե, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ 2-3 ժամ: Հետո կրկնել նույն գործողությունը ևս մեկ անգամ, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ ևս 2-3 ժամ:

Երրորդ անգամ մուրաբան դնել ցածր կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը. կեղևները պետք է թափանցիկ դառնան:

Կարդացեք նաեվ

Այս հիանալի ուտեստից բոլորը գոհ կմնան, շատ նուրբ համ ունի

Gayane Abovyan

Շատ համեղ ու հետաքրքիր ուտեստ է, հյուրերը կզարմանան ձեր համեղ բաղադրատոմսից

Gayane Abovyan

Պատրաստում ենք համեղ մեղրով տորթ, հիանալի բաղադրատոմս է

Gayane Abovyan

Այս կոտլետի համը ինձ տատիկիս պատրաստած կոտլետները հիշեցրեց. նկարագրելու չէ, թե որքան համեղ, հյութալի ու ախորժելի են

Gayane Abovyan

Ինչպես պատրաստել լյարդը, որպեսզի այն լինի համեղ, փափուկ և նուրբ

Gayane Abovyan

Համեղ ու յուրահատուկ ուտեստ

Gayane Abovyan