Խոհանոց

Թխվածքաբլիթ «Մեղրային գնդիկներ»

Շատ համեղ և պարզ թխվածքաբլիթ է։ Այս բաղադրատոմսը հարմար է ինչպես տոնական թեյախմության, այնպես էլ որպես համեղ աղանդեր։

Պատրաստման ժամանակը՝ 40 րոպե։

Բաղադրիչները․

•Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
• Հավի ձու՝ 1 հատ
• ջուր՝ 60 մլ
• Շաքարավազ (կարելի է և մի փոքր ավելի քիչ)՝ 1 բաժակ
• Կարագ ՝ 100 գ
• Սոդա’ 0,5 թեյի գդալ
• Դարչին (կամ ըստ ճաշակի)՝ 0.25 թեյի գդալ
• Մշկընկույզ (կամ ըստ ճաշակի)՝ 0.25 թեյի գդալ
• Մեղր՝ 2 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

1. Մեղրը խառնեք (հալեցրեք, եթե շաքարակալել է) կարագի հետ (սենյակային ջերմաստիճանի կամ թեթևակի հալած):

2. Ավելացրեք ձուն և մանրակրկիտ խառնեք: Դրանից հետո ավելացրեք շաքարավազը: Խառնեք:

3. Ավելացրեք ջուր: Համեմունքները՝ ըստ ճաշակի: Լավ խառնեք:

4. 3 փուլով ավելացրեք մաղած ալյուրը (սոդան նախապես լցրեք ալյուրի մեջ):

5. Խմորը հունցեք:

6. Խմորից պոկեք փոարիկ կտորներ և գնդիկներ սարքեք՝ ընկույզից մի քիչ փոքր։

7. Գնդիկները դրեք նախօրոք թխվածքային թղթով պատված մագաղաթյա տարայի մեջ այնպես, որ նրանց միջև տարածություն մնա։

8. Թխեք 210 ջերմաստիճանում, 15 – 20 րոպե՝ մինչև ոսկեդարչնագույն երանգ ստանալը:

9. Սպասեք սառչի, ապա գնդիկները միմյանցից առանձնացրեք: Շարեքեք ափսեի մեջ և վրան շաղ տվեք շաքարի փոշի:

Բարի ախորժակ և հաճելի թեյախմություն։

Կարդացեք նաեվ

Ինչու է պետք կանաչ Պղպեղ շատ ուտել

Gayane Abovyan

Ահա թե ինչու եմ գազօջախը ծածկում թաց սրբիչով, անձնական փորձից…

Gayane Abovyan

Արդեն խաղողի տերև մարինացնելու ժամանակն է․ ահա, թե ինչպես մարինացնել․ անչափ պարզ ու հեշտ միջոց, որպեսզի թարմ մնա

Gayane Abovyan

Շատ նուրբ, թեթև և համեղ աղցան

Gayane Abovyan

Համեղ պիցցա ջեռոցի մեջ, հիանալի համ ունի

Gayane Abovyan

Փափուկ ու ախորժելի տորթ․ Հալվում է բերանում․ Պատրաստվում է բավականին հեշտ ու պարզ եղանակով

Gayane Abovyan