Հասարակություն

Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել և ե՞րբ է դիմակի կրումը պարտադիր

Այսօր օրերին, երբ երկրի սահմաններից դուրս հանգստանալու մեկնելը հնարավոր չէ, ծովափնյա հանգիստ նախընտրողները փորձում են այդ բացը լրացնել Հայաստանի սահմաններից ներս:

Դա է պատճառը, որ հատկապես հանգստյան օրերին Սևանա լիճ այցելուների թիվը շեշտակի աճում է:

Այս օրերին քաղաքացիներին հետաքրքրող գլխավոր հարցն այն է՝ ինչպես պետք է դիմակ կրեն Սևանին՝ հանգստի ժամանակ: Արդյոք ջուր մտնելիս կարող են հանել դիմակը և որ դեպքում է պարտադիր դիմակի կրումը:

Սևանի ափին ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր դեպքերում սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է, իսկ ահա Սևանի ափին հանգստացողները դիմակ կարող են չկրել 3 դեպքում՝ ջուր մտնելիս, ծխելու ընթացքում և տաղավարներում (բիսետկա), երբ սնվում են:

Մնացած բոլոր դեպքերում դիմակ կրելը պարտադիր է: 

Նա նաև նշեց, որ այսօր իրականացված ծառայության ընթացքում արդեն մի քանի քաղաքացիների նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն է կազմվել, սակայն հիմնականում սահմանափակվում են զգուշացմամբ:

Կարդացեք նաեվ

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Gayane Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Gayane Abovyan

Հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ, վերադարձվել է Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը

Gayane Abovyan

ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 459 դեպք, առողջացել է 706 պացիենտ, մահացել՝ 10-ը

Gayane Abovyan

Արցախում հայկական ստորաբաժանումները թշնամու 3 բրիգադ են ոչնչացրել

Gayane Abovyan

Վստահ չեմ, որ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու պատճառը նախարարի հետ խնդիրն է․ Ալեն Սիմոնյան

Gayane Abovyan