Հասարակություն

Իջեւան-Դիլիջան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Համբարձում Մ․), «Volkswagen Vento», «Toyota Camry» եւ «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Նունե Ա․, ծնված 1990 թ․ եւ Դավիթ Մ․, ծնված 2017 թ․) հոսպիտալացվել են Դիլիջանի  ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Շտապ.ՀՀ վարչապետի կոչը

Gayane Abovyan

«Դու՛ չես որոշում երբ գնաս, ե՛ս եմ որոշում».Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է ստուգել Թորոսյանին

Gayane Abovyan

Կորոնավիրուսի թաքնված սիմպտոմները

Gayane Abovyan

560 նոր դեպք․ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 20000-ը

Gayane Abovyan

Կոռուպցիան` սոցապում. նախարարին «ջրից չոր» է դուրս բերում սորոսական լինելը՞

Gayane Abovyan

Ահա` ինչ է առաջարկել Թուրքիան. ռուսական ռազմակայանը գործի մեջ

Gayane Abovyan