Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:



Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 13 041 728 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 571 674-ի, բուժվել է 7 588 125 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 3 413 995 դեպք, որից 137 782-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 1 866 176 դեպք, 72 151-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 879 487 դեպք, 23 194-ը՝ մահվան ելքով Ռուսաստանը՝ 727 162 դեպք, 11 335-ը՝ մահվան ելքով և Պերուն՝ 326 326 դեպք, 11 870-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Խոզնավարից մինչև Սև լիճ…

Gayane Abovyan

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Քոչարյանը Չեր սպասում, որ սա կբացահայտվի

Gayane Abovyan

Բաքուն հայտնում է հայ ռազմագերիների դեմ քրգործերի ավարտի մասին` առանց մեղադրանքները հստակեցնելու

Gayane Abovyan

Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան

Gayane Abovyan

Մարգարիտայի ու Նրա ամուսնու մուտքը հայաստան Արգելել․ Սա Պարտադիր է

Gayane Abovyan

Դավաճան Չի Նիկոլը Խելքի եկեք

Gayane Abovyan