Հասարակություն

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։

Ինչպես հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։

Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային

Gayane Abovyan

Ադրբեջանը վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքերն ու իր զինծառայողների մարմինները ․Արցախի ՄԻՊ

Gayane Abovyan

«Թագավորական» հարսանիք է լինելու.Ով է Գագիկ Ծառուկյանի որդու ընտրյալը…

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1540 նոր դեպք, 11 մահ

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է 497 կրակոց․ ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Վարչապետի ինքնաթիռի նոր դիզայնի համար՝ 250000 դոլար

Gayane Abovyan