Շոու-բիզնես

«Ընտանեկան օր». Գրիգոր Դանիելյանի ջերմ լուսանկարը

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիլեյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ որդիների հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված են։ «Ընտանեկան օր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել գեղեցիկ ընտանիքին։

Ավելի վաղ դերասանը հրապարակային շնորհավորել էր որդու տարեդարձը։ «2009 թվականն էր՝ հունիսի 30-ը, գնացինք ծննդատուն՝ դիմավորելու մեր առաջնեկին, շատ հուզված էի, կյանքիս ամենապատասխանատու օրերից էր, չէի պատկերացնում թե ինչպիսին է նա, ինչ դեմքով, ու՞մ է ավելի շատ նման։ 12:20 ասացին, որ լույս աշխարհ եկավ մեր Ալբերտոն, ու հենց էդ պահից աշխարհս փոխեց իր ուղեծիրը, նորից զգացի, թե ինչ է երջանկությունը, բայց սա ուրիշ երջանկություն էր։ Տարիները անցնում են, մեր սիրո պտուղը մեծանում է, ու ամեն տարի այս պտուղն ուրիշ համ ու քաղցրություն է ձեռք բերում: Շնորհակալ ենք Աստծուց, որ հենց քեզ ուղարկեց մեր ընտանիք մեր բարի, խելացի, համեստ ու քաղցր բալիկ: Շնորհավոր ծնունդդ, մեր հաջողության թալիսման, մեր երջանկության երաշխավոր։ Սիրում ենք քեզ, մեր Ալբերտո»,- գրել էր Գրիգոր Դանիելյանը։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ես չեմ հավատում, որ ղեկավարը դավաճանի իր երկրին, դա աննորմալ բան է․ Աշոտ Եդիգարյան

Gayane Abovyan

«Շատ ընկերներ ճանապարհեցինք, մեր սիրտն էլ իրենց հետ գնաց». շոու-բիզնեսի ներկայացուցիչների ակցիան

Gayane Abovyan

Գոհարը ցույց է տվել՝ ինչ է գրել եղբոր կինը, նրանց համար մեքենա գնելուց հետո

Gayane Abovyan

Իննա Խոջամիրյանը՝ կյանքի նոր փուլի մասին

Gayane Abovyan

Անհնար է առանց արցունքներ նայել. Քրիստինա Եղոյանի և նրա մայրիկի հուզիչ պարը

Gayane Abovyan

Տաթևիկ Ադումյանը ֆիթնես մարզասրահում քրտնաջան մարզվում է

Gayane Abovyan