Հասարակություն

Սահմանային այս լարված վիճակում, ազգովի աղոթենք մեր քաջ տղաների համար

Գթառատ ու բարի Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս  (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ԱՄԵՆ

Կարդացեք նաեվ

Աշոտ Փաշինյանը Պատերազմի դաշտում․ բացառիկ Մանրամասներ

Gayane Abovyan

Ադրբեջանի Զինված ուժերը խախտելով պայմանավորվածությունները՝ իրենց դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղում. Վիտալի Բալասանյան

Gayane Abovyan

Ահաբեկչության դեմ պայքարն ու Կովկասյան տարածաշրջանը

Gayane Abovyan

Սկանդալային. Պարոն Վարդազարյան դուք չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին. Բաբաջանյանը ձայնագրություն հրապարակեց

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Gayane Abovyan

Քանի տարեկան էին երեկ կորոնավիրուսից մահացած 12 պացիենտները

Gayane Abovyan