Հասարակություն

Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին: 168.am-ը կապ է հաստատել ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ:

«Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց վթարի հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել»,- պատասխանել են ոստիկանությունից:

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել:

«Մեր մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած է եղել, խաչմերուկի հատվածում մի մեքենա չի՛ զիջել, չի՛ արձագանքել ազդանշաններին և հարվածել է շտապ օգնության մեքենային: Այդ ընթացքում մեքենայի մեջ եղել է հիվանդ՝ 64 տարեկան տղամարդ, որի մոտ ինֆարկտ է եղել և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր մյուս մեքենան մոտեցել և հիվանդին տեղափոխել է հիվանդանոց»,- ասել է նա:

Կարդացեք նաեվ

«Առանց էդ էլ էնքան են ծակել՝ էլ վրես տեղուսթար չկա». քաղաքացիները՝ պատվաստվելու մասին

Gayane Abovyan

Թինա Կանդելակիի ու Ծառուկյանի մասին Բացառիկ նյութերը հրապարակվեցին

Gayane Abovyan

Ադրբեջանում շուրջ 300 հայ գերի կա. Սիրանուշ Սահակյան

Gayane Abovyan

Այո Արմեն Աշոտյանի նմաներին հաջողվեց. Գնել Սարգսյան

Gayane Abovyan

Տղերքը հասան շատ կարևոր ԴԻՐՔԵՐ ժողովուրդ ջան. Դիտել Տեսանյութը

Gayane Abovyan

Ինչքան ազատ տուն կա, գույքագրում ես, չես նայում` ումն է, մեր տնից սկսած. ԱՀ նախագահ

Gayane Abovyan