Ժամանց

Հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 14-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:24-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է:Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:24-ից, չի կարելի անգործության մատնվել, անհրաժեշտ է ճնշել ձեր ներսում եղած վախը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր հնարավոր է սրվեն սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Կարող եք նվերներ անել: Վատ նշան կլինի իրականում կամ երազում մազերը կտրելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Կարդացեք նաեվ

Թեստ. առանց հեռախոսի՞, թե՞ առանց գումարի դուրս չեք գա տանից

Gayane Abovyan

Հորոսկոպի երկու նշան, որ շուտով կհավաքեն հաջողության պտուղները

Gayane Abovyan

Ինչով եք վախեցնում տղամարդկանց Կենդանակերպի նշանի համաձայն կանանց․խենթությունների Աստղագուշակ

Gayane Abovyan

Չորս պատճառ, թե ինչու մինչեւ հիմա սեր չեք գտել

Gayane Abovyan

Յուրահատուկ հոգեբանական թեստ, որը կբացահայտի Ձեզ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 29

Gayane Abovyan