Խոհանոց

Ինչպես պատրաստել ելակով տիրամիսու…

Ելակով 

տիրամիսու

Ելակով տիրամիսու պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

Թարմ ելակ – 950-980գր.

Օսլայով եւ վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչ – 100գր.

Կաթ – 1.5 բաժակ

Սառը, դառը սուրճ – 2 բաժակ

Մասկարպոնե պանիր – 225գր.

Սավոյարդի թխվածքաբլիթ – 85գր.

Հարած սերուցք – 2 բաժակ

Դառը շոկոլադ – 170գր.

Պատրաստման եղանակը՝

Ելակը մաքրելուց և լվանալուց հետո հարկավոր է այն սկավառակի պես կտրատել. ընդ որում, զարդարելու համար պետք է մեկ ելակը ամբողջական թողնել։ Դառը շոկոլադը անհրաժեշտ է քերիչով անկացնել։

Հաջորդ քայլով օսլայով և վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչը պետք է տարրալուծել սառը կաթի մեջ և մի քանի րոպե թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ հետո 5 րոպե դնել սառնարանում։

Ստացված զանգվածը անհրաժեշտ է խառնել սերուցքի և հարած Մասկարպոնե պանրի հետ (պանիրը պետ է հարել այնքան, որ կրեմի նման զանգված ստացվի)։ Այնուհետև հարկավոր է ավելացնել երկու ճաշի գդալ սառը սուրճ։

Պատրաստման հաջորդ փուլում Սավոյարդի թխվածքաբլիթների մեկ երրորդը պետք է ընկղմել սուրճի մնացած զանգվածի մեջ և գեղեցիկ դասավորել աղցանամանի կամ այլ համապատասխան տարայի մեջ։

Թխվածքաբլիթների մակերեսին պետք է լցնել կտրատած ելակի մեկ երրորդը, որից հետո մի քիչ քերած շոկոլադ շաղ տալ, իսկ վերջում լցնել Մասկարպոնե պանրի զանգվածի մեկ երրորդը։

Այս բոլոր գործողությունները ևս երկու անգամ կատարելուց հետո տիրամիսուն պատրաստ է։ Կարելի է արդեն զարդարել այն ելակով և քերած շոկոլադի մնացած զանգվածով։

Կարդացեք նաեվ

Եթե տանը ունեք աղացած միս և կաղամբ, ապա կարող եք պատրաստել այս 4 համեղ բաղադրատոմսերը

Gayane Abovyan

Հրշալի բաղադրատոմսով պատրաստում ենք անչափ համեղ տորթ՝ Սպարտակ

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, փորձել է պետք

Gayane Abovyan

Արքայանարնջի Չիր

Gayane Abovyan

կաբաչկայով​ կոտլետ

Gayane Abovyan

Հավի կրծքամսով և բրնձով ապուր

Gayane Abovyan