Ժամանց

Գույնը և բնավորությունը

Յուրաքանչյուր մարդ նախապատվություն է տալիս մեկ, առավելագույնը 2-3 գույնի՝ կախված այն բանից, թե որտեղ է այդ գույնը կիրառվում: Հաճելի կամ տհաճ զգացողությունները, որոնք առաջացնում է այս կամ այն գույնը, կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում: Բայց ամեն դեպքում այն գույնը, որին նախապատվություն եք տալիս, շատ բան կարող է պատմել Ձեր բնավորության և հուզական կերտվածքի մասին:

Կապույտերկնքի և հանգստության գույնը: Եթե այն դուր է գալիս, ապա դա խոսում է համեստության և մելամաղձոտ բնավորության մասին: Այսպիսի մարդուն պետք է հաճախ հանգստանալ, նա արագ է հոգնում, նրա համար խիստ կարևոր է վստահության զգացումը, շրջապատող մարդկանց բարեկամական վերաբերմունքը իր նկատմամբ: Այն մարդը, ում այս գույնը դուր չի գալիս, ցանկանում է տպավորություն թողնել, որ կարող է ամեն ինչ, բայց իրականում անինքնավստահ է և փակ: Այս գույնի նկատմամբ անտարբերությունը խոսում է զգացմունքային ոլորտում թեթևամտության մասին, որը քողարկվում է հոգատարության շղարշով: Կարճ ասած` եթե անձը նախընտրում է կապույտ գույնը, ապա նա հանգստի կարիք ունի, իսկ եթե մերժում է այն, ապա խուսափում է թուլանալուց, հանգստանալուց: Հիվանդության կամ գերհոգնածության ժամանակ կապույտի նկատմամբ հակումն ուժեղանում է:

Կանաչբնության, բնականի, կյանքի և գարնան գույնը: Նա, ով նախընտրում է հենց այս գույնը, վախենում է ուրիշի ազդեցությունից, փնտրում է ինքնահաստատման միջոցներ, քանի որ նրա համար դա կենսական նշանակություն ունի: Նա, ով չի սիրում այս գույնը, վախենում է կենցաղային խնդիրներից, ճակատագրի խաղից և ընդհանրապես բոլոր դժվարություններից: Կանաչն իր մեջ ամփոփում է թաքնված կենսական ներուժ, արտացոլում է կամային լարվածության աստիճանը: Այդ պատճառով կանաչը նախընտրողները ձգտում են ինքնավստահության և, ընդհանրապես, վստահության: Իսկ էքսցենտրիկ անձնավորություններին, ովքեր իրենց առջև դրված խնդրիներին հասնում են ոչ թե նպատակաուղղված կամային ակտիվությամբ, այլ հուզական ճանապարհով, կանաչը դուր չի գալիս: Բացի այդ այս գույնը մերժում են հոգեկան և ֆիզիկական գերհոգնածության շեմին գտնվող անձինք:

Կարմիրկրքերի գույնը: Այն մարդը, ում սիրելի գույնը կարմիրն է, համարձակ է, ուժեղ կամք ունի, իշխող է, շուտ բռնկվող և շփվող: Այն մարդիկ, ում մոտ այս գույնը լարվածություն է առաջացնում, հավանական է, որ ունեն թերարժեքության բարդույթ: Նրանց մոտ առկա է վախ վեճերից, մեկուսանալու հակում, սակայն միջանձնային հարաբերություններում այս մարդիկ կայուն են: Կարմիրը խորհրդանշում է գրգռվածություն, էներգիայի կուտակում: Այս գույնը նաև էգոիզմի խորհրդանիշն է: Կարմիրի մերժումը, զզվանքը դրա նկատմամբ օրգանական թուլության, ֆիզիկական և հոգեկան հյուծվածության ցուցանիշ է: Ռազմագերիները, որոնք տարիներ շարունակ ստիպված էին ապրել կյանքի համար վտանգ սպառնացող պայմաններում, հատկապես հաճախ էին այն մերժում: Կարմիրը նախընտրում են առավելապես դեռահասները:

Շագանակագույն ընտրում են նրանք, ովքեր ամուր են կանգնած ոտքերի վրա: Այս գույնի նկատմամբ թուլություն ունեցող մարդիկ գնահատում են ընտանիքն ու ավանդույթները: Շագանակագույնի նախընտրությունը, նախ և առաջ, արտացոլում է ձգտումը դեպի պարզ բնազդային ապրումները, պարզունակ զգացական ուրախությունները: Միևնույն ժամանակ այս գույնին նախապատվություն տալը կարող է խոսել ֆիզիկական որոշակի հյուծվածության մասին: Նորմայում սևի հետ մեկտեղ, շագանակագույնը առավելապես մերժվում է:

Դեղինը խորհրդանշում է հանգստություն, անկաշկանդություն մարդկանց հետ հարաբերություններում, ինտելեկտ: Այն սիրողները շփվող, հետաքրքրասեր, համարձակ, հեշտ հարմարվող մարդիկ են, ովքեր հաճույք են ստանում դուր գալու և մարդկանց դեպի իրենց ձգելու հնարավորությունից: Եթե դեղինը տհաճ է, ապա գործ ունենք վատատես մարդու հետ, ում հետ դժվար է ծանոթություն հաստատել: Դեղինը ստացվում է կանաչի և կարմիրի խառնումից և հանդիսանում է էներգիայի գույնը: Այս գույնը ավելի շատ նախընտրում են հղի կանայք, ովքեր սպասում են ծննդաբերության բարեհաջող ավարտին, ինչպես նաև մարդիկ, ովքեր հակված են բնակության վայրի փոփոխման:

Մոխրագույն` խելամիտ, ոչ ոքի չվստահող, որոշում կայացնելուց առաջ երկար մտածող անձանց սիրելի գույնն է: Սա նաև չեզոք գույն է, որը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են աննկատ մնալ: Իսկ եթե այս գույնը ընդհանրապես դուր չի գալիս, ապա դա թեթևամիտ և պոռթկուն բնավորության ցուցանիշ է: Հաճախ այս գույնը նախընտրելի է դառնում ուժեղ գերհոգնածության ժամանակ՝ որպես արտաքին աշխարհից եկող լարվածությանը դիմադրող վահան: Մոտ երկու հազար տղամարդկանց հետազոտումը թափուր աշխատատեղերի մրցութային քննությունների ժամանակ ցույց տվեց, որ մոխրագույնը առաջին տեղում դրեցին հարցվածների 27%-ը, իսկ սովորական, ոչ սթրեսային իրավիճակներում` ընդամենը 5%-ը:

Սպիտակ` բոլոր գույների սինթեզը, այդ իսկ պատճառով այն «իդեալական» գույն է համարվում: Այն բազմաբովանդակ է, քանի որ միևնույն ժամանակ հաղորդում է լույսի փայլը և սառույցի սառնությունը: Այս գույնին կարող է նախապատվություն տալ ցանկացած բնավորության տեր մարդ, քանի որ այն ոչ ոքի չի վանում:

Սև` անվստահության գույնը, որը խորհրդանշում է կյանքի մռայլ ընկալումը: Նա, ով նախընտրում է սև հագուստ, հակված է դեպրեսիայի, քանի որ համոզված է, որ իր կյանքի իդեալները անհասանելի են: Սև զգեստի հաճախակի փոխարինումը առավել վառ, աչքի ընկնող հագուստով վկայում է այն մասին, որ հոռետեսական տրամադրությունը հաճախ է նահանջում: Սևին մշտապես նախապատվություն տալը խոսում է այն մասին, որ կա որոշակի ճգնաժամային վիճակ և բնութագրում է աշխարhի կամ սեփական ես-ի ագրեսիվ մերժումը: Հոգատարության և սիրո բացակայությունը սուր կերպով զգացող երեխաները հաճախ են իրենց նկարներում օգտագործում այս գույնը: Նորմայում սև գույնը, որպես կանոն, մերժվում է;

Աձի հոգեբանական առանձնահատկությունների մասին մեզ կարող են պատմել նաև այլ գույներ: Այսպես` նարնջագույնը այն մարդկանց սիրելի գույնն է, ովքեր ունեն լավ ինտուիցիա և տարվում են երազանքներով: Զինանիշագիտության մեջ այս գույնը նշանակում է նաև երկերեսանիություն: Վարդագույնը կյանքի և կենդանի ամեն ինչի գույնն է: Այն հիշեցնում է, որ պետք է սիրել և լինել ավելի բարի: Նրանք, ում սիրելի գույնը վարդագույնն է, կարող են անհանգստանալ ամենաչնչին պատճառից: Իսկ չափազանց պրագմատիկ մարդկանց մոտ այս գույնը առաջացնում է լարվածություն: Մանուշակագույնը խորհրդանշում է մարդուն հատուկ ինֆանտիլությունը և ներշնչվողականությունը, օգնության և հենարանի կարիքը: Այս առումով մանուշակագույնի ընտրությունը կամ ժխտումը հանդիսանում է հոգեբանական և սեռական հասունության ցուցիչ:

Չմոռանանք, որ գույների մեկնաբանությունները խիստ հարաբերական են և գույնի նախընտրությունը կարող է պայմանավորված լինել կյանքի տարբեր իրավիճակներով: Հետազոտությունները, որոնք անց են կացվել ռուսաստանյան հոգեբաններ Վ.Ֆ.Պետրենկոն և Վ.Վ.Կուչերենկոն, հաստատում են կապը մարդու հուզական վիճակի և գույնի ընտրության միջև: Այսպես, ուրախ իրավիճակներում ընտրում են առավելապես էներգիայով լի գույներ` դեղին և կարմիր, միևնույն ժամանակ մերժվում են հանգիստ և թուլացնող գույները` կապույտը և շագանակագույնը, ինչպես նաև անէության գույնը` սևը: Այն իրավիճակներում, երբ մարդը տարբեր արարքների պատճառով մեղքի զգացում է ունենում, բնութագրական է էներգիա կրող գույների`կարմիրի և դեղինի մերժումը և մոխրագույնին ու կապույտին նախապատվություն տալը: Կապույտն, այդպիսով, արտացոլում է ոչ միայն բացարձակ հանգստություն, այլ մոխրագույնի հետ համադրված՝ նշանակում է նաև պասիվ ընկճվածության վիճակ: Մարդու համար որևէ վտանգ ներկայացնող իրավիճակներում բնութագրական է կանաչ (կապված կամքի լարման հետ) և դեղին (էներգիայով լի գույն` կապված լարվածության արագ պարպման հետ) գույներին նախապատվություն տալը: Վախի պարագայում բնութագրական է կանաչի և մոխրագույնի ընտրությունը և դեղինի, կարմիրի ու մանուշակագույնի մերժումը: Իսկ եթե վտանգի դեպքում ռեակցիան ոչ թե վախն է, այլ ագրեսիվ լարվածությունը բնութագրական է դեղինի և կանաչի համադրությունը` զուգորդված սևի և շագանակագույնի մերժումով:

Կարդացեք նաեվ

Ընտրեք պատուհաններից մեկը և իմացեք ինչ է լինելու Ձեր համար

Gayane Abovyan

Կկատարվի արդյոք Ձեր բաղձալի ցանկությունը․․․Ընտրեք գնդիկներից մեկը և կիմանաք

Gayane Abovyan

Ընտրեք գեղեցիկ մանուշակներից մեկը և իմացեք ինչ է Ձեզ սպասվում այս շաբաթվա ընթացքում

Gayane Abovyan

Մայիսին հորոսկոպի այս նշանների համար կարծես վերածնունդ կլինի

Gayane Abovyan

Հորոսկոպի այս երեք նշանները փետրվար ամսվա իսկական բախտավորներն են․․․

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանների վրա դժվար թե կարողանաք հույս դնել, քանի որ նրանք……

Gayane Abovyan