Հասարակություն

Ես իմ կյանքում մի մեծ խնդիր ունեմ՝ իմ ծնողները. հոգնել եմ նրանցից, այլևս չեմ ուզում նրանց հետ ապրել և դա քմահաճույք չէ

Ես 21 տարեկան եմ և կյանքում ունեմ մի մեծ խնդիր․ իմ ծնողները։ Ես պատկերացնում եմ, որ այս տողերը կարդալիս շատերը զայրացած դեմք ընդունեցին ու շատերը կասեն․վատ ծնողներ չեն լինում,ծնողներին պետք է սիրել ու հարգել։Ես նրանց սիրում եմ և հարգում եմ, բայց հոգնել եմ նրանցից։ Նրանցից ես երբեք ջերմություն, հոգատարություն չեմ տեսել, լսել և տեսել եմ միայն կոպտություն։ Նրանք միշտ դժգոհ դեմքով նայում են ինձ ու ասում են․ դու այդպես էլ մարդ չդարձար։ Իսկ ինչպե՞ս մարդ դառնամ։

Երբ սկսեցի դպրոց գնալ,նրանք երբեք գրիչ ու տետր չեն գնել,ասում էին ընկերներիցդ վերցրու,մենք նման բաների համար գումար չունենք, բայց օղի գնելու գումար ունեին։Ես պատռված հագուստով էի դպրոց գնում, պոկված կոշիկներով, ընկերներս ծիծաղում էին ինձ վրա։Ես երբեք խաղալիք, նոր հագուստ չեմ ունեցել։ Նրանք ստիպում էին ինձ դրամահավաքությամբ զբաղվել։

Երբ դպրոցն ավարտեցի, ես որոշեցի աշխատել և ուսման համար գումար հավաքել։ Ուզում եմ ոսկերիչ դառնալ։ Բայց նրանք ինձ ստիպում են սնունդ գնելիրենց համար,և անպայման օղի։Բայց ոչ մի օր չհետաքրքրվեցին,թե ես ինչպեսեմ սնվում աշխատավայրում, իսկ ես աշխատում եմ 9 ժամ։

Իմ դպրոցական ողջ տարիների ընթացքում ինձ մեծապես օգնելէ իմ ուսուցչուհին,նա ինձ օգնում էր դրամով, հագուստով, հաճախ էր տանում իրենց տուն և կերակրում ինձ, նա ինձ արգելեց փողոցում դրամահավաքությամբ զբաղվել։ Նա ինձ խորհուրդ տվեց սովորել, չնայած իմ վատ պայմաններին, ինձ գրքեր էր տալիս կարդալու, օգնում էր կատարել տնային առաջադրանքները։ Ես շնորհակալ եմ նրանից, եթե չլիներ նրա օգնությունը, չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ։ Նա փորձել է խոսել ծնողներիս հետ, բայց նրան տանից դուրս են արել, ասելով, որ իրեն չի վերաբերվում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ինձ օգնեց աշխատանքի հարցում։ Ես նրան ինձ մայր եմ համարում։

Ես որոշելեմ տանից հեռանալ,ես նրանցչեմ մոռանա,նրանք կլինեն իմ հոգածության տակ,բայց այդպես ապրել ալևս չեմ ցանկանում։ Բայց մի բան հաստատ գիտեմ, իմ երեխաները չեն ունենա այդպիսի մանկություն։

Կարդացեք նաեվ

Ցանկացած խնդրանքով մոտենում ես, օգնում են. ռուս սակրավորները՝ արցախցի գործընկերների մասին

Gayane Abovyan

Թուրքը սպանեց մեր դեսպանին ,սպանեց մեր օդաչուին,մտավ ադրբեջան և դուք ոչ մի բան չեք անում. Ժիրինովսկու սկանդալային ելույթը Պետդումայում

Gayane Abovyan

Մի գիշերվա մեջ փռել բոլորին գետնին ՝ ինչո՞ւ է մղտկում Մարգարիտա Սիմոնյանի հետույքը

Gayane Abovyan

Գերեվարված զինվորների ծնողները ընդդիմությանը խնդրել են դադարեցնել գործողությունները

Gayane Abovyan

Добро пожаловать в Азербайджан, մեզ թուրք են դարձրել․ Որոտանում տարածքներ են հանձնվում

Gayane Abovyan

«Մեռնեմ էլ, չեմ պատվաստվի». քաղաքացիները՝ նոր պատվաստանյութերի մասին

Gayane Abovyan