Առողջություն

Ճիշտ լվացվելու կարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան և երեկոյան լվացվելիս հետևել որոշակի կանոնների: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ տարիքը և մաշկի տեսակը. դրանից է կախված կնոջ արտաքին տեսքը:

Պետք է հիշել, որ չոր օճառով լվացվելը վնասակար է: Այն հեղուկ օճառի համեմատությամբ ունի թեփոտեցնող հատկություն, չորացնում է մաշկը և արագացնում վերջինիս ծերացումը: Դրա հետ մեկտեղ կարող է հարմար միջավայր ստեղծել սնկերի և վիրուսների տարածման համար, ինչը կարող է բերել լուրջ մաշկային խնդիրների:

Այսօր կոսմետոլոգները գիտեն, որ օճառով կամ լոսյոնով մաշկի ավելորդ ճարպի դեմ պայքարն արդյունավետ չէ: Մաշկը զրկվելով պաշտպանիչ շերտից ավելի ակտիվորեն է արտադրում մաշկային ճարպ: Հետևաբար ցանկացած տեսակի մաշկ պետք է ճիշտ մաքրվի: Չոր օճառի փոխարեն պետք է լվացվել գելյով, մուսով կամ հեղուկ օճառով: Կոսմետիկ կաթը պետք է օգտագործել օճառի փոխարեն, այլ ոչ թե՝ ջրի:

Մեծ քաղաքներում քլորացված ջուրն ինչպես հարկն է չի լվանում մաշկը: Այդպիսի ջուրը միայն չորացնում է մաշկը և գրգռում: Նման դեպքերում լավագույն տարբերակը խոտերով թրմված ջրով լվացվելն է:
Չոր և զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կտավատի սերմերից պատրաստված թուրմ,
իսկ յուղոտ մաշկի դեպքում հարմար է կալենդուլայի և խնձորածաղկի թուրմը:

Աչքերի դիմահարդարումը պետք է իրականացվի հատուկ միջոցներով, ծայրահեղ դեպքում օգտագործելով բուսական յուղ: Լվացվելուց հետո մի մոռացեք օգտագործել պաշտպանիչ կրեմ:

Կարդացեք նաեվ

Չիչխանը կանխարգելում է նույնիսկ անբուժելի հիվանդություններ. այն ամենը՝ ինչի մասին գիտեն քչերը

Gayane Abovyan

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք. 5 մարդ մահացել է

Gevor Kazaryan

Վիտամին D- ի անբավարարություն

Gayane Abovyan

Ի՞նչ մրգեր կարող եք ուտել շաքարային դիաբետի ժամանակ և ի՞նչ քանակությամբ

Gayane Abovyan

Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները

Gayane Abovyan

Որ Դեպքում Է Գլխացավը Հուշում Առողջական Լուրջ Խնդրի Մասին

Gayane Abovyan