Առողջություն

Առողջ լինելու ամենաէժան եղանակը

Միչիգանի համալսարի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելն այդքան էլ դժվար ու թանկ չէ։ Բժիշկները պարզապես խորհուրդ են տալիս պարբերաբար բալ օգտագործել՝ ցանկացած տեսքով։

90 օր շարունակ հետազոտողները լաբորատոր առնետներին պահել են «արևմտյան սննդակարգով»՝ ճարպերի մեծ պարունակությամբ և ածխաջրերի խելամիտ քանակով։ Դրանից հետո փորձարկվող կրծողների սննդակարիգին ավելացվել է աղացած բալի փոշի՝ սննդի մեկ տոկոսի չափաբաժնով։ Որոշ ժամանակ անց մասնագետներն առնետների մոտ արձանագրել են կենսունակության ցուցանիշների դրական տեղաշարժ։ Մասնավորապես՝ նվազել է սրտային հիվանդությունների ռիսկը, գրանցվել է խոլեստերինի պարունակության անկում, մարմնի զանգվածի, ճարպային շերտի և ներքին բորբոքումների նվազում։

Առաջ քաշելով այն թեզը, որ այդ բոլոր փոփոխությունները պայմնվորված են բալի օգտագործմամբ, գիտնականները հաջորդ փորձն են կատարել՝ այս անգամ ճարպակալմամբ և ավելորդ քաշով 10 մարդու մասնակցությամբ։ Նրանց առաջարկվել է չորս շաբաթ շարունակ օրական խմել մեկ բաժակ բալի հյութ։

600x580

Մարդկանց մասնակցությամբ փորձի արդյունքներն էլ արձանագրեցին դրական փոփոխություններ։ Նրանց օրգանիզմում նվազեց բորբոքումների, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների խթանիչների նվազում։

Արդյունքում գիրնականները եզրակացրել են․ հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, այնպիսին, ինչպիսին բալն է, ունակ են նվազեցնելու բորբոքային գործընթացները և իջեցնելու տարբեր հիվանդությունների ռիսկը։

«Բալը, համեմատած մյուս պտուղների հետ, ունի հզոր հակաբորբոքային առավելություններ, և դրանով հագեցնելով սննդակարգը, կարելի է ոչ միայն նվազեցնել ընդհանուր բորբոքային գործընթացները, այլև բորբոքումները քչացնել այն էական օրգաններում, որոնք ազդում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի վրա»,-այսպիսին էր մասնագետների եզրակացությունը։

Միաժամանակ նրանք ընդգծել են, որ բալը գործնականում հասանելի է ողջ տարին, քանի որ այն կարելի է օգտագործել թե չորացրած, թե սառեցրած, և թե որպես հյութ։

Կարդացեք նաեվ

Ազատվում ենք գոտկատեղի հատվածում տանջող ցավերից՝ տնային պայմաններում,այս հրաշալի տեսանյութի օգնությամբ

Gayane Abovyan

Ինչ կարող է տեղի ունենալ ձեր մարմնի հետ, եթե դադարեք սուրճ խմել, և ինչ անել այդ դեպքում

Gayane Abovyan

Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. Օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը

Gayane Abovyan

Ծերունին սոխի վրա խաչ արեց ու այն դրեց թեյի մեջ… Իմանալով պատճառը՝ ես նույնպես այդպես արեցի

Gayane Abovyan

Սպիտա՞կ, թ՞ե շագանակագույն հավկիթներ. Ո՞րն է ավելի օգտակար. Վերջապես այդ հարցի պատասխանը…

Gayane Abovyan

Բերանում թթու համի առկայության 7 պատճառ

Gayane Abovyan