Ժամանց

Ծանոթության հորոսկոպ


Կարելի է որոշել, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, թե որ ժամանակահատվածում է տեղի ունեցել ձեր ու ձեր զուգընկերոջ ծանոթությունը, այսինքն՝ որ նշանի տակ է գտնվել այդ օրը արեգակը:

Խոյ-ծանոթությունը տեղի է ունեցել մարտի 21-ից ապրիլի 20-ը 

Սեր առաջին հայացքից, հարաբերություններն անկայուն են, վեճեր, վիրավորանքներ, բաժանվելու վտանգ կա:

Ցուլ-ծանոթությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ից մայիսի 21-ը

Հարաբերությունները կայուն են ու պահպանվում են ընդհանուր գաղափարի կամ նվերների վրա: Նյութականն այս հարաբերություններում վերջին տեղում չէ: Սեքսը այս զույգի համար շատ կարևոր է:

Երկվորյակ-ծանոթությունը տեղի է ունեցել մայիսի 22-ից հունիսի 21-ը

Ինտենսիվ շփումներ, մշտական վեճեր ու հաշտություններ, էպիզոդիկ թեթև դավաճանություններ, ուղևորություններ, հյուր գնալ և այլն: Ցավոտ հարցը հարաբերություններում էթիկան ու բարոյականությունն են:

Խեցգետին-ծանոթությունը տեղի է ունեցել հունիսի 22-ից հուլիսի 22-ը

Հարազատ հոգիներ, հուզական կապ, խոր զգացմունքներ: Մեկը մյուսի պահանջմունքների ինտուիտիվ փոխլրացում: Ընտանիք ստեղծելու ձգտում: Ծնողի վերաբերմունք մեկը մյուսի հանդեպ: Եթե կա ագրեսիա, ապա զուգընկերներից մեկի գաղտնապահ, փակ լինելու պատճառով:

Առյուծ-ծանոթությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը

Վառ կապ, գեղեցիկ զույգ: Հնարավոր են ուժեղ զգացմունքներ, ընդհանուր հետաքրքրություններ ու հոբբի: Ամուսնությունն ամրապնդվում է երեխաներով: Նրանց լույս աշխարհ գալը լավացնում է հարաբերությունները: Թերությունն այն է, որ զուգընկերները մեկը մյուսին ստախոսության են դրդում մշտական կասկածներով և անվստահությամբ:

Կույս-ծանոթությունը տեղի է ունեցել օգոստոսի 24-ից սեպտեմբերի 23-ը

Հնարավոր են համատեղ նախագծեր, աշխատանք, ինտելեկտուալ փոխհարաբերություններ: Հարաբերություններում մեծ տեղ են զբաղեցնում մանրուքները, ինչի պատճառով էլ ներդաշնակությունը կարող է խախտվել:

Կշեռք-ծանոթությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 23-ը

Ընկերական հարաբերություններ, ուժեղ կապ: Գեղեցիկ հարաբերություններ, ուշադրության նշաններ, նվերներ: Հնարավոր է երկակի կյանք: Զույգի մոտ սոցիալական բարձր դիրք գրավելու ձգտում կա:

Կարիճ-ծանոթությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22-ը

Ուժեղ կրքեր, խանդ, հարաբերություններում կտրուկ փոփոխությունների հնարավորություն, ինտենսիվ սոցիալական կապեր: Հարաբերությունները կարող են խախտվել մեկը մյուսի ներքին կյանք մտնելու, անհանգստության ու անհավասարակշռության պատճառով:

Աղեղնավոր-ծանոթությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը

Ուժեղ զգացմունքներ, կիրք: Կյանքի հանդեպ միանման հայացք: Հարաբերությունների սոցիալական ուղղվածություն: Հնարավոր է ավելորդ հոգատարություն մեկը մյուսի հանդեպ, իրար մեկուսացնելու փորձեր:

Այծեղջյուր-ծանոթությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը

Երկարատև պլաններ, ընդհանուր ձգտումներ: Հարաբերությունները կարող են շատ սառը կամ զուսպ լինել: Զգացմունքները թաքցնելու միտում կա, սակայն այս կապը կարող է շատ ամուր լինել: Այս հարաբերություններում խնդիրը գլխավորի դերը որոշելն է:

Ջրհոս-ծանոթությունը տեղի է ունեցել հունվարի 21-ից փետրվարի 19-ը

Տարօրինակ զույգ: Բարձր ինտելեկտուալ հարաբերություններ: Երկուստեք ազատություն, տարօրինակություններ, էքստրեմալ վարք: Սեքսը վերջին տեղում է:

Ձկներ-ծանոթությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ից մարտի 20-ը

Փոխհասկացողություն, տելեպատիկ կապ: Դատարկ բաների հանդեպ թեթև վերաբերմունք, կտրվածություն իրականությունից: Զուգընկերները տեղի ունեցող իրադարձություններին անհամաչափ մեծ նշանակություն են տալիս:

Կարդացեք նաեվ

Գնչուները չեն սխալվում․ արագ թեստ՝ կկատարվի՞ արդյոք երազանքը

Gayane Abovyan

Այս թեստը ճիշտ է 97%-ով

Gayane Abovyan

Ի՞նչ է Ձեզ սպասում մոտ ապագայում. իմացեք ընտրելով քարտերից մեկը

Gayane Abovyan

Ընտրված կախարդական հայելին խորհուրդ կտա ձեր կյանքի գլխավոր ուղու մասին

Gayane Abovyan

Հանճարները ամենից շատ հանդիպում են հորոսկոպի այս նշանների շարքում

Gayane Abovyan

Թեստ, որը կբացահայտի ձեզ․ ընտրեք դռներից մեկը

Gayane Abovyan