Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
«Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,-գրել է Ստեփանյանը։