Հասարակություն

«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան

«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2-ի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերության կայքից:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով: Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ նրանց մոտ, որոնք ստացել են երկու պատվաստում, mRNA-1273-ն առաջացրել է արագ և ուժեղ իմունային պատասխաններ SARS-CoV-2-ի դեմ:

mRNA-1273-ը, ընդհանուր առմամբ, անվտանգ է, և 57 օրվա ընթացքում որևէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չի հաղորդվել: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափով երկրորդ պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել հոգնածությունը (80%), սարսուռը (80%), գլխացավը (60%) և մկանային ցավը (53%), բոլորն էլ եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափ ստացածների մոտ ամենատարածված ոչ ցանկալի դրսևորումն է եղել ցավը՝ ներարկման տեղում (100%): Առավել ուշագրավ ոչ ցանկալի դրսևորումներ են դիտվել 250 մկգ դեղաչափ ստացածների մոտ, այդ 14 մասնակիցներից երեքը (21%) հայտնում են ավելի ծանր դրսևորման մասին:

Կարդացեք նաեվ

Հերիք էղավ։ Ուշադիր լսեք թե ինչ եմ ասում

Gayane Abovyan

Հարգելի՛ հայրենակիցներ, եկեք ֆիքսենք, որ ․․․ Հայուհու չափազանց դիպուկ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին և հզոր կոչը հայ ժողովրդին

Gayane Abovyan

Տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

Հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են․ ՃՈ

Gayane Abovyan

Նիկոլի Շտապ Զանգը Հենց Հիմա

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 10 պացիենտ է մահացել

Gayane Abovyan