Առողջություն

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի ռիսկը․ հետազոտություն

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի զարգացման ռիսկը: Այս մասին նշվում է JAMA Network Open ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ժիլա Սեմնանի-Ազադը Տորոնտոյի համալսարանից եւ նրա գործընկերները 49591 մարդու մասնակցությամբ 13 հետազոտության մետաանալիզ են անցկացրել։ Գիտնականներն անբարենպաստ գծային կախվածություն չափաքանակ-ազդեցություն են հայտնաբերել շաքարով քաղցրեցված ըմպելիքների համար, L-նման ասոցացիա չափաքանակ-պատասխան՝ յոգուրտի եւ մրգերի համար եւ U-նման կապ չափաքանակ-պատասխան մրգահյութերի համար (խառնված եւ 100 տոկոսանոց):

Սակայն շաքարով քաղցրեցված ըմպելիքների եւ նյութափոխանակության համախտանիշի միջեւ անբարենպաստ կապը չի տարածվում ֆրուկտոզա պարունակող այլ սննդի աղբյուրների, այդ թվում՝ յոգուրտի, մրգերի, 100 տոկոս մրգահյութի եւ խառված մրգահյութի վրա:

«Որոշ սննդամթերքների փոքր օգտակար ազդեցությունը կարող է առաջանալ ֆրուկտոզայի ընդունման կատալիտիկ չափաքանակներից: Կարեւոր է սննդային կոմպոզիցիան: Շաքար պարունակող խմիչքներն օգտակար սննդանյութեր չեն պարունակում եւ ֆրուկտոզա պարունակող շաքարի չվերահսկվող աղբյուր են առաջարկում, մինչդեռ այլ մթերքները (օրինակ՝ յոգուրտը) սննդանյութեր են պարունակում, որոնք տարբեր են շաքարներից (օրինակ՝ պոլիֆենոլներ, հանքանյութեր եւ մանրաթելեր), կարող են հաղթահարել վնասը շաքարի ավելացումից»,- գրում են հետազոտության հեղինակները:

Կարդացեք նաեվ

Այս տերևների շնորհիվ այլևս ոչ մի վարիկոզային քսուքներ,հիշողության բացակայություն և գլխացավեր

Gayane Abovyan

Հայնտի սրտաբանի խոսքերով ՝ ռեհանը սիրտ-անոթային խնդիրների դեմ հիանալի միջոց է

Gayane Abovyan

Ինչ կլինի ուղեղի հետ եթե Դուք օրական 2 հատ մարինացված վարունգ ուտեք

Gayane Abovyan

Ալերգիայի բուժումը ակտիվացված ածուխով

Gayane Abovyan

Եղունգները ամրացնելու հրաշք միջոց, որը կիրառելի է տան պայմաններում

Gayane Abovyan

Ատամի մածուկն ու աղը՝ մաշկի սև կետերի դեմ

Gayane Abovyan