Առողջություն

Որքա՞ն շոկոլադ կարելի է ուտել ամեն օր

Օրական խորհուրդ է տրվում ուտել 15-25 գրամ դառը շոկոլադ՝ պնդում է առողջապահության մոսկովյան դեպարտամենտի սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետի խոսքով, կարելի է ուտել 25 գրամից ոչ շատ շոկոլադ: Ընդ որում, եթե շոկոլադը ուտեք առավոտյան եւ ընտրեք դառը կամ մուգ տեսակը, ապա նման քանակը ոչ միայն անվտանգ է, այլ նաեւ օգտակար:

Սակայն հարկ է նշել, որ դա վերաբերում է միայն առողջ մարդկանց. քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Մասնագետի խոսքով՝ առավել օգտակար է համարվում կակաոյի բարձր պարունակությամբ (70 տոկոս) շոկոլադը, ինչպես նաեւ շաքարի քիչ պարունակությամբ՝ առնվազն 25 տոկոս շոկոլադը: Իսկ տարբեր լցոնումներով շոկոլադի կալորիականությունը, մասնագետի խոսքով, բարձր է: Բացառություն է ընկույզով մուգ շոկոլադը: 

Կարդացեք նաեվ

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք

Gayane Abovyan

Բնական հրաշք միջոց՝ գլխացավի և հոգնածության դեմ

Gayane Abovyan

Սննդաբանը պատմել է՝ ինչպես մեկ շաբաթում ազատվել քաղցրավենիքի պահանջից

Gayane Abovyan

Ինչպես կրել դիմակը՝ առանց ականջները ցավեցնելու

Gayane Abovyan

ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ Ժողովրդական բժիշկ #7 Inchpes bardzracnel imunitete

Gayane Abovyan

Ձվի կեղևը և կիտրոնը կօգնեն ձեզ ազատվել ոսկորների հետ բոլոր տեսակի խնդիրներից

Gayane Abovyan