Առողջություն

Երեք պատճառ սննդակարգում սպանախի հյութ ներառելու համար

Սպանախը շատ օգտակար բանջարեղեն է, որը կարելի է օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Medikforum.ru կայքը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկությունները և երեք պատճառ սպանախի հյութը սննդակարգում ներառելու համար։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ

Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Բարելավում է տեսողությունը

Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տեսողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Թուզ և քացախ. օգտակար բաղադրատոմս արյունը մաքրելու համար

Gayane Abovyan

Մեջքի ու պարանոցի ցավերից ազատվելու պարզ ու ամենակարևորը անվճար միջոց: Պարզապես կատարեք այս վարժությունները

Gayane Abovyan

Անհավանական է. այս հոդվածից հետո դու կվազես դեղատուն «մարգանցովկայի» հետևից

Gayane Abovyan

Ահա թե ինչու են առողջապահները խորհուրդ տալիս կանանց պարտադիր խմել գազարի հյութ

Gayane Abovyan

Ինչպես ընդմիշտ մոռանալ հայմորիտի և մրսածության մասին

Gayane Abovyan

Օրգանիզմում երկաթի պակասի ախտանշաններ և պատճառներ

Gayane Abovyan