Հասարակություն

Ադրբեջանի կորուստների մասին հստակ թիվ ասել չեմ կարող, բայց կարող է հասնել 1-2 տասնյակի. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կորուստների մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց կարող է հասնել 1-2 տասնյակի. Կսպասենք հակառակորդի կողմից հաստատմանը, ըստ այդմ, կհասկանանաք իրենց ստելու չափաբաժինը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների ընթացքում մենք չնք ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորները:

Առավոտվա դրությամբ մենք ունենք 10 վիրավոր, որից 5-ի վիճակը միջին եւ միջինից ծանր է, իսկ այդ 5-ից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Մյուս 5-ի վիճակը թեթեւ է միգուցե դուրս կգրվեն կամ արդեն դուրս են գրվել:

Առնվազն մեկ զրահատեխնիկա խոցվել է մեր կողմից, բայց դիտարկվող հատվածում միգուցե էլի մի քանի տեխնիկաներ լինեն»,-ասաց նա:

Հարցին, թե հայկական կողմի կարծիքով ի՞նչ մարտավարություն են որդեգրել Ադրբեջանը եւ Իլհամ Ալիեւը, Արծրուն  Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ մարտավարություն է որդեգրել Ադրբեջանը, մյուս կողմից չեմ կարծում, թե մեծ գովելու բան է, երբ հայտարարում ես մի քանի տասնյակ հազարանոց ցույցի մասին, որից ընդամենը 150-ն են ցանկանում գնալ ռաջնագիծ»:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է

Gayane Abovyan

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը

Gayane Abovyan

Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից: Նրանք ապրել են հանուն ձեզ, շատ բաներից զրկվել ձեզ համար:

Gayane Abovyan

Հասցրեք սա Նիկոլին. Հայությունը սարսափած պատմեց եղածը

Gayane Abovyan

Կինը ցանկանում էր լքել ամուսնուն, իսկ վերջինս ծրագրեց ոչնչացնել նրա ինքնագնահատականը

Gayane Abovyan

Աղոթք գործերի հաջողության համար! Վերին ուժերին ուղղված խնդրանքը կօգնի գործերի հաջող ավարտին և հաջողության հասնել աշխատանքում

Gayane Abovyan