Հասարակություն

Հորդորում եմ զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ:

Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:Սիրելի՛ ժողովուրդ,Հասկանում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է: Համոզված եղեք, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին:Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից:Առողջություն և զգոնություն բոլորիս, միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները»:

Կարդացեք նաեվ

ՑՆՑՈՂ ԼՈՒՐ։ Առավոտն իր հետ բերեց ֆանտաստիկ լավ լուր. Տղերքը նոր դիրք են գրավել. Կեցցեն մեր տղերքը

Gayane Abovyan

Մեր նոր ցնցող զենքը։ Ադրբեջանը խուճապի մեջ է

Gayane Abovyan

Ադրբեջանցիներին տեղեկատվություն էր տրվել Արցախի ՀՕՊ-ի կոնկրետ տեղակայման մասին.Նոր մանրամասներ

Gayane Abovyan

Ալիևն ասել է, որ Փաշինյանը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին»

Gayane Abovyan

8 մլն-ից ավելի հետևորդ ունեցող հայ բլոգերների օգնությունն Արցախին

Gayane Abovyan

ՀՀ տարածքում ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Gayane Abovyan