Հասարակություն

Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է

Հուլիսի 17-ին՝ժամը 04:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1986 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արսեն Ղ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Գ․-ն (ծնված 1990 թ․) արգելափակվել է։

Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական հետախուզության տվյալները. ադրբեջանցի գրեթե բոլոր զոհերի գրպանում ներարկիչներ են եղել

Gayane Abovyan

«Եթե հաջորդ անգամ փորձեն, անակնկալի են գալու». Նոր տեսանյութ՝ Հայրենիքի պաշտպանության առաջնագծից

Gayane Abovyan

Ինչու՞ եմ ես անպայման լվացքի ժամանակ աղ ավելացնում լվացքի մեքենայի մեջ և ոչ միայն…

Gayane Abovyan

Դատապարտում եմ քո ծախված տեսակը. ռեստորանային երգիչ լինելով հանդերձ՝ Սեռժի ու Ռիտայի կողմից վաստակավոր արտիստի կոչում ընդունածիդ տեսակը

Gayane Abovyan

Ինչ նշանակություն ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և ինչու է Ադրբեջանը «աղմկում»

Gayane Abovyan

Այգում 2 փոքր ձու գտնելուց հետո, տղան որոշեց օգնել ձագուկներին լույս աշխարհ գալ: Տեսեք արդյունքում ինչ ստացվեց

Gayane Abovyan