Հասարակություն

«Արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում». ռուսական «Взгляд»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու դրանում Ռուսաստանի դերին

Ռուսական «Взгляд» էլեկտրոնային պարբերականն իր «Արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում» վերնագրով հոդվածում անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ծավալված ռազմական գործողություններին և վերլուծել է Ռուսաստանի դերն այդ հակամարտության մեջ:

Լրատվամիջոցը նշում է, որ շատ փորձագետների կարծիքով`նոր ռազմական ճգնաժամն Անդրկովկասում իր մեջ կներքաշի ոչ միայն Թուրքիային, այլ նաև հարևան երկրներին, այդ թվում` Ռուսաստանին: Սակայն, ըստ աղբյուրի, պարադոքսն այն է, որ ներկայում Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունները բավականին սառած են, իսկ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հարաբերությունները, ընդհակառակը, բավականին ջերմ են: Օրինակ՝ նախորդ աշնանը Պուտինն ու Ալիևը միասին ելույթ են ունեցել Սոչիում` «Վալդայ» քաղաքագիտական ակումբի նիստում, որից հետո շատ փորձագետներ հռետորական հարց էին տալիս, թե արդյոք արժե, որ Ռուսաստանը պաշտպանի Երևանին:

ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը հիշեցրել է, որ Երևանը մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը, և որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան:

«Եթե Հայաստանի պարտությանը մոտ իրավիճակ ստեղծվի, ապա ռուս զինվորականները, այնուամենայնիվ, կկանգնեն Հայաստանի կողքին: Եթե խոսում ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն արևմտամետ առաջնորդ է, ապա Իլհամ Ալիևը շատ ավելի արևմտամետ է, բացի դրանից էլ` թուրքամետ»,-կարծում է Սիվկովը:

Փորձագետի կարծիքով` ադրբեջանական բանակը և՛ ավիացիայով, և՛ զրահատեխնիկայով գերազանցում է հակառակորդին:

«Դրան պետք է ավելացնել նաև նավթի պահուստների հաշվին Ադրբեջանի գերազանցող տնտեսական պոտենցիալը: Բայց կա մի քանի բայց: Դատելով նախորդ պատերազմների փորձից՝ ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի օպերատիվ-մարտավարական և օպերատիվ-ռազմավարական պատրաստությունը շատ ավելի ցածր է, քան հայկական բանակինը»,-ասել է փորձագետը:

Սիվկովն ընդգծել է նաև դե ֆակտո Հայաստանի զինված ուժերի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղի բանակի բարձր բարոյահոգեբանական ներուժը:

Սիվկովը եզրակացություն է արել, որ «կարճատև պատերազմի դեպքում հայերը, չնայած տեխնիկական և թվային պակասին, կարող են կանգուն մնալ և նույնիսկ պարտության մատնել հակառակորդին առանձին ուղղություններով, սակայն երկարատև պատերազմի դեպքում Երևանի համար դժվար կլինի»:

Իր հերթին, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը պարբերականին տված իր մեկնաբանության մեջ նշել է, որ Բաքուն ունի ավելի շատ ժամանակակից արտասահմանյան սպառազինություն, այդ թվում` իսրայելական հարվածային անօդաչու թռչող սարքեր, իսկ Երևանը հույսը կարող է դնել միայն ռուսական և խորհրդային զենքերի վրա:

«Սակայն Հայաստանն ունի ռուսական ժամանակակից «Իսկանդեր» հրթիռներ և հին խորհրդային Р-17 բալիստիկ հրթիռներ, որոնց Արևմուտքում անվանում են Scud B: Այս զենքը, որի մարտագլխիկը շուրջ մեկ տոննա է կշռում, Հայաստանը ժառանգել է խորհրդային բանակից: «Իսկանդերների» մարտագլխիկը շատ ավելի թեթև է, և դրանք կարող են ճշգրիտ հարվածներ հասցնել, բայց դժվար թե կարողանան վնասել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները: Բայց այդ հրթիռով հայերը կարող են հարվածել Բաքվի նախագահական պալատին»,-ասել է Ֆելգենհաուերը:

Կոնստանտին Սիվկովը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք հայկական ռազմական օդուժը կկարողանա հարվածել Ադրբեջանի նավթային օբյեկտներին:

«Դա հեշտ կլիներ, եթե դրանք հուսալի կերպով պաշտպանված չլինեին հակաօդային պաշտպանության միջոցներով, որոնք մնացել են դեռևս խորհրդային ժամանակներից, և Ռուսաստանից գնված լրացուցիչ տեխնիկայով: Նույն կերպ կարելի է ասել, որ Ադրբեջանի օդուժը կռմբակոծի Հայաստանի բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները, ինչն ավելի հավանական է»,-ասել է Սիվկովը:

Փորձագետի կարծիքով, չնայած հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը երկար է տևում, սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է:

«Տևական պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային: Այդ իսկ պատճառով այն տեղի չի ունենա: Ամեն ինչ կսահմանափակվի տեղային բախումներով»,-եզրափակել է Սիվկովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Պոստերից ՏՂԵՐՔԸ մտան ուղղիղ եթեր տեսեք ոնց են նշում Սուրբ Ծնունդը

Gayane Abovyan

Ուղղակի հրաշք է․․․ Ընկերուհիս ծորակի վրա տոպրակ էր անցկացնում․․․ իմանալով պատճառը՝ ես սկսեցի նույնը անել

Gayane Abovyan

Հարուստը աղջիկը հոր խորհրդով թողեց աղքատ տղային․․․ տարիներ անց նա իր արարքի համար շատ փոշմանեց․ (տեսանյութ)

Gayane Abovyan

Արա Նիկոլ, իմ կնիկը սկի իմ կաբինետի տեղը չգիտի ԱԺ-ում, ուր մնաց գնա, սրան-նրան հրամանատարություն անի․Պետրոսյանը՝ Փաշինյանին

Gayane Abovyan

Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված, քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել․ ԱՀ ԱԻՊԾ

Gayane Abovyan

«Պուտինը հնարավոր ամեն բան անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար». Պեսկով

Gayane Abovyan