Առողջություն

Սրտի դեղամիջոց, որը միշտ աչքի առաջ է. կարմիր բազուկի հրաշագործ հատկությունները

Կարմիր բազուկը հրաշալի բանջարեղեն է, որը կարող է կարգավորել օրգանիզմում մի քանի երևույթներ: Այս բանջարեղենի գեղեցիկ կարմիր գույնը ստացվում է պրոանտիցիանիդներից, որոնք հրաշալի կերպով պայքարում են չարորակ հիվանդությունների դեմ:

Մաքրում է ամբողջ օրգանիզմը

Բազուկը, հակաօքսիդանտների շնորհիվ, ունի մաքրող հատկանիշներ: Այն նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ վնասակար տարրերը: Ցելյուլոզան և պեկտինը ակտիվացնում են աղիքային համակարգը: Բազուկը հրաշալի է լյարդի հիվանդությունների, հատկապես՝ ճարպակալած լյարդի դեպքում: Այս բաղադրիչն անհրաժեշտ է հատկապես մարզիկներին, քանի որ մեծ քանակությամբ սննդարար տարրեր պարունակելու շնորհիվ՝ այն մարզումների ժամանակ լավացնում է դիմացկունությունը:

Հրաշալի է սրտի համար: Բազուկը պարունակում է բեթան, որը բնական հակաբորբոքային տարր է:  B վիտամինների կոմպլեքսի հետ համատեղ՝ բազուկը լավացնում է սրտանոթային համակարգը: Բազուկը պարունակում է վիտամիններ B1, B2, B12, C և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, պղինձը, յոդը: Կարմիր ճակնդեղը հարուստ է երկաթով և բնական դեղամիջոց է անեմիայի դեմ:

Բազուկը լավացնում է օրգանիզմի տարրերի փոխանակումը, կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը,  լավացնում է արյան անոթների վիճակը,  խթանում լյարդի աշխատանքը և դանդաղեցնում ծերացման գործընթացն ու կանխարգելում աթերոսկլերոզը: Ճակնդեղը հրաշալի է նաև ատամների և ոսկորների համար:  Այն կարող եք ուտել մի քանի ձևով՝ եփած, եռացրած, հյութի տեսքով: Այնուամենայնիվ, ավելի լավ է այն հում վիճակում ուտել:

Կարդացեք նաեվ

-10 կգ ավելորդ ճարպ՝ ընդհամենը 14 օրում…Հնդկաձավարային հրաշալի փորձված դիետա

Gayane Abovyan

Ինչն է այդքան արժեքավոր դարձնում խաղողը, կա՞ն արդյոք հակացուցումներ

Gayane Abovyan

Եթե ողնաշարի հետ ամեն ինչ կարգին է,բայց մեջքը անդադար ցավում է,ուրեմն հետևյալ առողջական խնդիրները ունեք

Gayane Abovyan

Ի՞նչպես ազատվել թեվի տակի քրտինքի եվ ոտքերի տհաճ հոտից

Gayane Abovyan

Այս մթերքները, անհրաժեշտ է օգտագործել բարձր ճնշման դեպքում. Պահպանեք ամբողջական ցուցակը

Gayane Abovyan

Սամիթի սերմ և վալերիանա.Խառնուրդ,որը ինձ ոտքի հանեց ծանր հիվանդությունից հետո

Gayane Abovyan