Հասարակություն

Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի…

Մենք ենք ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Եթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:
Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնաինք:

Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:

Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա:

Շշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար և ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա որ հերոս ունի:

Եվ ի սեր Աստծո, եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանգի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք, մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի:

Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի:

Իսկ հորս…

Հորս փոխանցեք միայն, քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի…Սոս Էլբակյան

Կարդացեք նաեվ

Հզոր մարդ `Հաղթանակն անկասկած մերն է լինելու`Արայիկ Հարությունյան !

Gayane Abovyan

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

Gayane Abovyan

17-ի թիկունքում հակահեղափոխության կողմնակիցներ կան․ Փաշինյանի գնալով վիճակը չի հանգստանա

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Gayane Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

Gayane Abovyan

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ․ տղերք,կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ ․․․ ԱՅՈ ․․․ ԾԱՆՐ ԴԵՊՔ Է

Gayane Abovyan