Հասարակություն

Մայրս հարբեցող էր, իսկ ես ու եղբայրս մեծացել ենք փողոցներում․․․ ահա թե ով ենք մենք այսօր

Մայրս երբեք թույլ չէր տալիս, որ համադասարանցիներիս հետ գնամ կինո կամ թատրոն։ Նա ասում էր, որ դրա համար ավելորդ գումար չունենք։ Այնպես որ մանկությունս այնքան էլ ուրախ չի անցել․․․

Երբեք չի եղել նման բան, որ գամ տուն և ինչ-որ պատրաստի ուտելիք լինի։Մայրս երբեք ժամանակ չուներ։ Նա ինձ դպրոցում սնունդի գումար չէր տալիս։ Ստիպված էի լինում դատարկ շշեր հավաքել և հանձնել, որ գոնե 50-100 դրամ ունենամ։ Մակարոնն ինձ համար թագավորական ուտելիք էր, այն էլ դա ուտում էինք, երբ մայրս լավ տրամարդություն էր ունենում։

Ընկերներս մեզ հրավիրում էին իրենց տուն՝ հաց ուտելու, քանի որ գիտեին, թե ինչ վիճակում ենք ապրում։ Որքան համեղ էր լինում նրանց տան ուտելիքը, նախանձում էի, որ իրենք նման տատիկ կամ մայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ․․․

Մեր տանը միայն գարեջրի հետ էր գալիս։ Մայրս ամեն օր հրավիրում էր իր հարեցող ընկերներին, ովքեր կարող էին օրեր շարունակ անցկացնել մեր խոհանցում։Ես ու եղբայրս շաբաթներով չէինք գնում դպրոց, այդ ժամերին թափառում էինք փողոցում։ Մենք ապրում էինք այնպես, ինչպես մեզ էր հարմար։ Խաղում էինք դրսի շների հետ և չէինք զգում, որ մեր ոտքերը քարացել են ցրտից։

Եթե անկեղծ՝ զարմանում եմ, թե ինչպես երկուսս էլ կարողացանք ավարտել դպրոցը և մուրացկաններ չդարձանք։ Մայրս մեզ միշտ կրկնում էր․

Ես ձեզ համար ոչինչ պարտավոր չեմ անել։

Հիմա ես 28 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, աշխատում եմ, բայց մորս բոլորովին չեմ օգնում։ Նա անհույս հարբեցող է։ Իսկ եղբայրս զիվորական է դարձել, ծառայում է ԼՂՀ-ում, վերադառնալու մասին չի էլ մտածում։ Եվ նրան նույնպես չի հետաքրքրում մոր վիճակը։

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է․ Տեղի ղեկավարի մամուլի խոսնակ

Gayane Abovyan

Մահակներով դաժան ծեծկռտուկ Թուրքիայի քաղաքներից մեկում.Տեսանյութ

Gayane Abovyan

«Գյոռբագյոռ 2020». չմոռանաք պատմության համար. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը․ ԱԱՏՄ

Gayane Abovyan

ՍԹԱՓՎԵ՛Ք․ Մարդակեր ռոբը պետք է նստի` ՑՄԱՀ.

Gayane Abovyan

Ամեն սթից բանից իրենց ճղող, հրաժարական պահանջող, աթոռակռիվ անող պատգամավորնե՛ր և հոգևորականնե՛ր, այժմ հարց ունեմ ձեզ… Օգտատիրոջ կոշտ հարցադրումը

Gayane Abovyan