Հասարակություն

Նորապսակները որոշեցել էին իրենց ամուսնական առաջին գիշերը ոչ ոքի առջև դուռը չբացել. Չանցած մեկ ժամ անց, հնչեց դռան զանգը

Երբ այս գեղեցիկ զույգը պատրաստվում էր ամուսնանալ, նրանք որոշեցին իրենց ամուսնական առաջի օրը ոչ ոքի առջև դուռը չբացել:Եվ ահա, եկավ այդ օրը. նրանք հարսանիքից հետո տուն վերադարձան ու դուռը ներսից կողպեցին: Երկու ժամ անց լսվեց դռան զանգի ձայնը.տղայի ծնողներն էին եկել:Տղան մեծ ցանկություն ունեցավ դուռը բացելու և ծնողների ներս հրավիրելու, բայց քանի որ պայմանավորվածություն ունեին՝ չբացելու դուռը ոչ ոքի դիմաց, նա մեծ դժվարությամբ զսպեց իրեն և չբացեց դուռը: Իսկ տղայի ծնողները լուռ ու մունջ հեռացան:

Անցավ մի քանի ժամ, դռան զանգը կրկին հնչեց. այս անգամ աղջկա ծնողներն էին հյուր եկել: Չնայած այն բա-նի, որ ամուսինները պայմանավորվածություն ունեին՝ դուռը չբացել, ով էլ որ լինի, աղջիկը արցունքն աչքերին ասեց ամուսնուն, որ չի կարող այդպես վարվել իր ծնողների հետ և վազելով դուռը բացեց նրանց առջև:

Այս դեպքից անցան շատ երկար տարիներ: Նրանք գեղեցիկ ընտանիք էին կազմել, ունեին երկու տղա երեխա և սպասում էին երրորդ փոքրիկին: Երրորդը ծնվեց ամբողջովին առողջ և մի հրաշք աղջնակ: Երբ ամուսինը կը-նոջն ու աղջկան տուն բերեց հիվանդանոցից, մի մեծ խնջույք կազմակերպեց:

Նա հրավիրել էր իր բոլոր ընկերներին, բոլոր հարազատներին, նույնիսկ նրանց, ում պարզապես ծանոթ էր և շատ մեծ հյուրասիրություն կազմակերպեց:Երբ խնջույքն ավարտվեց ու բոլորը տուն գնացին, կինն ամուսնուն հարցրեց, թե ի՞նչ կարիք կար այսքան մեծ խնջույք կազմակերպելու:

Կարելի էր հրավիրել միայն ամենամտերիմ մարդկանց և թեթև հյուրասիրություն կազմակերպել: Ամուսինը գըր-կեց կնոջն ու ժպիտը դեմքին պատասխանեց. «Սիրելիս, ես այսօր պարզապես հերթական երեխան չեմ ունեցել: Այսօր ծնվել է նա, ով հետագայում իմ առջև դուռ կբացի…»։

Այո, այդպես է… աղջկա սերն ու հոգատարությունը, այն սերը, որ պահում է իր սրտում, ուրի՜շ է…

Կարդացեք նաեվ

Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիևով Երևանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա

Gayane Abovyan

Մեր ազգը մենակ Քոչարյան ու Նիկոլ ա՞ ծնել …Մարինա Պողոսյան

Gayane Abovyan

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Gayane Abovyan

Ֆրանսիայում թուրքերը հարձակվել են հայ ցուցարարների վրա. կա վիրավոր. Տեսանյութ

Gayane Abovyan

ՇՈԿԻ ԿԵՆԹԱՐԿՎԵՔ ԼՍԵԼՈՎ ԱՅՍ ԵԼՈՒՅԹԸ. ի՞նչ է մեզանից թաքցնում Սերժ Սարգսյանը. ԲԱՑԱՌԻԿ

Gayane Abovyan

Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Gayane Abovyan