Հասարակություն

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Տիկին Աննա, հայրս՝ Սեմիկ Հակոբյանը, 1990 թվականին Մոսկվայից վերադարձավ Հայաստան, չնայած որ այնտեղ ուներ լավ աշխատանք եւ լավ գումարներ էր վաստակում: Վերադարձավ ոչ թե իր ընտանիքի (չորս երեխա եւ կին) կողքին մնալու համար, այլ՝ Արցախ մեկնելու, իր ծննդավայրը եւ երեք հարազատների շիրիմները պաշտպանելու՝ տատիկիս, եղբորս եւ քրոջս:

Հիմա հայրս առողջական խնդիրներ ունի, տեսողությունն է ոչ բարվոք վիճակում։ Ի դեպ, թոշակի է անցել Ձեր ամուսնու իշխանության ժամանակ եւ ստանում է 37 հազար 500 դրամ, բայց դուք անգամ հաշվի չառաք պատերազմի մասնակից լինելու փաստը՝ բոլոր դեղերը եւ բուժումներն էլ վճարովի է ստանում
Այժմ ե´ս եմ նրա գործը շարունակելու` մեկնելու եմ սահման պահելու, ունեմ մի տղա երեխա եւ գնում եմ իմ երեխայի ու հայրենիքիս համար մարտի դաշտ:

Ասածս հետեւյալն է. արդյոք պատրա՞ստ եք դուք էլ հագնել այն զինվորական հագուստը, որով հպարտ քայլում եւ լուսանկարվում էիք, թողեք ձեր երեխաներին, շքեղ կառավարական առանձնատունը, վարսահարդարներին ու ոճաբաններին եւ ինձ պես մեկնեք սահման` մեր տղաների հետ միասին կռիվ տալու թշնամու դեմ:

Մարտահրավերիս արձագանքելու եւ Ձեզնից պատասխան ստանալու համար 48 ժամը, ինձ թվում է՝ բավական է, չնայած որ արդեն գիտեմ պատասխանը:
Հա, ու մեկ էլ, հիշեք` իմ ազգը խաղաղություն չի մուրում, այլ պարտադրում է։

Անյուտա ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

Gayane Abovyan

Ավագ լեյտենանտն անցել է հակառակորդի դիրք և քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել

Gayane Abovyan

ՍԿՍՎԵՑ․ ՆՈՐ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Մոսկվայի ու Բաքվի համար․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄՈՐՈՒՄ․

Gayane Abovyan

Ուրվական-քաղաքը վերափոխվում է. Ստեփանակերտը կյանքով է լցվում

Gayane Abovyan

Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված. «Ժողովուրդ»

Gayane Abovyan

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հերթական լկտի պահվածքը Ազգային ժողովում

Gayane Abovyan