Շոու-բիզնես

«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել…». Նազենի Հովհաննիսյանի գրառումը՝ տարեդարձի առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: 38-ամյակի առթիվ նրա գրառումը լի է խոհերով եւ շնորհակալական խոսքերով:



«Իսկ ինչի՞ համար են ծնվում մարդիկ, ո՞վ գիտե: Երեւի ծնվում են, որ ծիծաղեն, ժպտան, լացեն սրտանց ու բարկանան, ծնվում են, որ ապրեն ու սիրեն, որ հասնեն իրենց սիրուն կամ էդպես էլ չհասնեն, ծնվում են, որ աշխարհում մի բան փոխեն, եթե բարի սրտով են ծնվում` փոխեն դեպի լավը, եթե նեղսիրտ` դեպ վատը հիմնականում, ծնվում են, որ ինչ-որ մեկն իրենց գտնի, գրկի ու բաց չթողնի, կամ ընտրի ուրիշին ու թողնի մենակ…

Ծնվում են, որ շնչեն ու հասկանան՝ ինչ մեծ օրհնություն է լիաթոք, անդիմակ շնչելը, հիվանդանում են, որ գիտակցեն՝ որքան կարեւոր է առողջ լինելը, ու էդ մի պարզ բառի մեջ որքա՜ն երջանկություն կա:


Նազենի Հովհաննիսյանը
Ծնվում են, որ զգան ծովաջրի աղահամն ու արցունքի մեջ ծովեր ունենան, ծնվում են, որ արեւներին ծիծաղեն ու ջերմանան նրանով, ծնվում են, որ ամենաանելանելի պահին մեկին օգնեն, որ մի օր էլ, ասես «պատահաբար», իրե՛նց ձեռք մեկնեն, ծնվում են, որ երգեն ու տարածվեն, որ թռչեն ու երազեն, որ ծնունդ տան ու հավերժանան, որ հետք թողնեն` սիրո, նվիրումի ու բարության…

Մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի համար, սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար:

Ես էնքան շնորհակալ եմ իմ ապրած վայրկյանի համար… Շնորհակալ եմ կարոտների անդունդի համար, որ անտակ է թվում, ու ինձ հա ստիպում սիրով լցնել այն, շնորհակալ եմ ինձ ողորմած իմ հավատքի համար` Տիրոջ օրհնությունն ու խաչի զորությունն ունենալու համար, շնորհակալ եմ շարականների համար, որոնք հոգիս են լցնում ու ամոքում, շնորհակալ եմ այն հայրենիքի համար, որն ինձ հանգիստ չի տալիս` բարդ երեխայի նման, ու ստիպում է ինքս ինձ անընդհատ վերանայել, հղկվել, փոխվել, անընդհատ ինքս ինձ ճանաչել ու հոսել, չլճանալ: Շնորհակալ եմ նրա երգի ու լեռան ծաղկի, քաղցր ջրերի, նրա գոյության համար, շնորհակալ եմ Հայաստան աշխարհի անպարտելի որդիների համար:

… շնորհակալ եմ իմ մեծագույն օրհնության համար՝ ընտանիքիս, որով ծնվեցի, որով ապրեցի, որի կարոտով էլ կգնամ…

Եվ շնորհակալ եմ ընկերներիս, որ երակովս կյանք են ներարկում ամեն վայրկյան, ուսով հենք դառնում, սրտանց ուրախանում, ցավում կամ կարեկցում:

Էնքա՜ն շնորհակալ եմ:

Հ.Գ. Ծնունդները կգան ու կգնան, կմնա մարդն՝ իր ստեղծածով ու պահածով:

Պինդ մնանք, միասնական ու հավատով: Շնորհակալ լինենք…

38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել… ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ…»,-գրել է Նազենին:

Կարդացեք նաեվ

Իննա Խոջամիրյանը Դադիվանքում լաց լինելիս լուսանկար է հրապարակել

Gayane Abovyan

Դստեր ծնունդից հետո Մերի Մակարյանը վերջապես նիհարել ու սկսել է նորաձև հագնվել (լուսանկարներ)

Gayane Abovyan

«Ստրա անունը ի՞նչա»․ Գարիկ Սեփխանյանը նոր զվարճալի լուսանկար է հրապարակել

Gayane Abovyan

«Ծակս կորցրի». Վաչե Թովմասյանը ցույց է տվել իր ամառը Կալիֆորնիայում

Gayane Abovyan

«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ…». մահացել է Նիկոլայ Եղիազարյանի հայրը

Gayane Abovyan

Ծանրա, երբ` անցյալի ու ներկայի մեջա ընտրությունդ, իսկ քեզ պետքա ապագան. Միշո

Gayane Abovyan