Ժամանց

Կենդանակերպի երեք նշան, ովքեր խանդը թուլություն են համարում

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գլխավոր արժեքը սեփական ազատությունն է: Դա նշանակում է, որ Աղեղնավորները կարողանում են և ձգտում են հարգել զուգընկերոջ ազատությունը, չեն ցանկանում ամբողջությամբ «տնօրինել» սիրելիին և նրա ժամանակը:

Աղեղնավորների համար հարաբերությունները կառուցվում են պարզ սկզբունքի վրա՝ լինել լավագույնը, այդ դեպքում ոչ ոք չի ցանկանա փոխարինող գտնել: Սահամանափակումներն ու անձնական տարածության սահմանների խախտումները ընդունելի չեն Աղեղնավորների համար՝ անկախ նրանից վերաբերում են իրենց, թե զուգընկերոջը:

Բացի այդ՝ Աղեղնավորների համար խանդը սեփական կարգավիճակի նվաստացում է: Նրանց սրտում խանդի համար տեղ չկա:

Խոյ: Խոյերի կյանքը մշտական շփումների, հանդիպումների, ծանոթության, ճանապարահորդությունների շարք է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են դուր գալ մարդկանց, երբեմն նույնիսկ կարող են ավելորդ ուշադրություն գրավել իրենց վրա:

Բայց հաշվի առեք, որ եթե Խոյը որևէ մեկին հրավիրել է գործանական հարցեր քննարկել ուշ ժամի՝ ընթրիքի շուրջ, կլինի միայն ընթրիք և ոչ մի այլ բան: Խանդն առհասարակ ընդունելի չէ Խոյերի համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար խանդը զուգընկերոջ հանդեպ անվստահություն և նրան վերահսկելու ցանկություն են համարում:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազատ են: Ընկերասեր, շփվող, հմայիչ Ջրհոսներն երբեք չեն իջնում խանդի նման բացասական զգացման մակարդակի:

Ջրհոսները խանդը համարում են հիմարություն, անիմաստ երևույթ: Ըստ նրանց՝ այն արդար չէ ոչ միայն զուգընկերոջ, այլև սեփական անձի հանդեպ:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Պարզ թեստ, որը կբացահայտի հոգեվիճակը

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 25

Gayane Abovyan

Աստղակերպի 3 ծանր բնավորություն ունեցող նշանները

Gayane Abovyan

Հոգեբանական թեստ․ Կարմիր գույնի միջոցով բացահայտեք ձեր անձը

Gayane Abovyan

Հուլիսի 6-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Փոստատար աղավնին Ձեզ հաճելի նամակ է բերել ապագայից. ընտրեք ձեզ դուր եկածը ու իմացեք՝ ինչեր են սպասվում մոտակա 3 օրերի ընթացքում

Gayane Abovyan