Հասարակություն

Փրկարարներն օգնության են հասել արշավախմբի ուժասպառ անդամներին

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսարշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի անվտանգ տարածք:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Դվինի համայնապետը և 2 քաղաքացի:

Կարդացեք նաեվ

Ստեփանակերտում լսվում են թշնամական դիվերսիոն խմբերի՝ թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայները. ԱՀ ՊԲ

Gayane Abovyan

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր․․․․Ալեն Սիմոնյանը հենց նոր գրառում կատարեց․

Gayane Abovyan

Շատ Կարևոր Հարց․ Նիկոլը պետք է իմանա, Պարտադիր դիտել

Gayane Abovyan

Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ Զաքարյան

Gayane Abovyan

Ինչպես են դիմավորում մեր անհայտ-կորած զինվորին․Նոր Տեսանյութ

Gayane Abovyan

Եղանակի մասին

Gayane Abovyan