Հայաստանում հուլիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք: Մահացել է 14 մարդ:
Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23294, փաստացի բուժվողներինը՝ 10737: Մեկ օրում թեստավորվել է 1634 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 146717 քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34877-ի:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 846 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 641 (+10), այլ պատճառներով՝ 205 (+4):