Հասարակություն

Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն և հետևաբար կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ: ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը:

Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար:

Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված  լիներ և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք։

Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին:

Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի»,-ասել է նա:

Կարդացեք նաեվ

Հայաստանցիների 50% թքած ունի էս երկրի վրա, վերադառնում եմ հայրենիքս՝ Նահանգներ

Gayane Abovyan

Հայկական զինված ուժերը Մարտունիի ուղղությամբ հարձակվողական գործություններ ու գրոհ են մղել

Gayane Abovyan

Նիկոլը բռնի ուժով, կաշառելով մարդկանց բերման էր ենթարկել իր Ալիեւ փարթի-շոուին. Նաիրա Զոհրաբյան

Gayane Abovyan

Նիկո՛լ, քեզ վիդեո եմ ուղարկում, տես՝ դուրդ գալի՞ս է. Արիանա Հովսեփյան

Gayane Abovyan

Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել

Gayane Abovyan

Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է պատերազմը կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan