Հասարակություն

Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի. Յանա Եգորյան

Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի նկատմամբ: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ իմ մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Այս մասին Ինստագրամի ուղիղ եթերում ասել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Եգորյանը նաև անդրադարձել է Մոսկվայում «Ֆուդ Սիթի» խանութների ցանցի կողմից հայկական գյուղմթերքի վաճառքի արգելմանը:

«Հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն»,- ասել է Եգորյանը և կոչ արել իր հետևորդներին գնել այդ գյուղմթերքից:

Նա նաև նշել է, որ ինքն էլ է պատրաստվում գնել հայկական գյուղմթերքից և Խիմիկիում հենց այնպես բաժանել մարդկանց:

Կարդացեք նաեվ

Քարվաճառցիների մի մասն առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու. մի մասն էլ դիրքերում է. Տիգրան Աբրահամյան

Gayane Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, 208 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, մոտ 20 զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից․ սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

«Բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը». վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականներին

Gayane Abovyan

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Gayane Abovyan

Շուտով կորոնավիրուսի պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն ՀՀ. Թորոսյան

Gayane Abovyan